«Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։ ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել ԱԺ՝ ընդդիմությանը հասանելիք 1/3-ը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ ԼՀԿ-ի դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Եթե նույնիսկ ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել, Խաժակյանն ասաց՝ այդ քայլերի մասին կտեղեկացնեն հաջորդիվ։
Մեր տեղեկություններով, դա լինելու է դատական կարգով վիճարկելը եւ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործն անմիջապես կուղարկվի ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն․ «Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը՝ որեւէ մեկն այլեւս չի մտածի խմբակցությունից դուրս գալ՝ հասկանալով, որ մանդատն իրենց չի մնալու», ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին