Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել

Եթե ոստիկանությունը գնահատական է տալիս այն հանգամանքին, որ որևիցե իրավական ակտի ուժով դատավորները չեն կարող վարչական շենք մտնել, ապա համապատասխան մարմինները պետք է նաև համարժեք գնահատական տային այս հակաիրավական գործընթացին, որը տեղի ունեցավ ՀՀ-ում, մասնավորապես՝ ակնհայտորեն Սահմանադրության նորմերի խախտմամբ տեղի ունեցան փոփոխություններ և կյանքի կոչվեց իշխանության կողմից գործածվող եզրույթը՝ «Սահմանադրական ճգնաժամը» ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին մուտք գործել ՍԴ։ Ոստիկանությունը պարզաբանել է միջադեպը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվել են և նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրագետը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա դատավորների լիազորությունների դադարեցումը խնդրահարույց է և մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք խախտումներով փոփոխությունների հիման վրա պետք է դատավորների լիազորությունները դադարեցվեն, տեխնիկական տեսանկյունից ո՞ր մարմինն է իրավասու և ո՞ր իրավական ակտի հիման վրա պետք է համարվեն դատավորների լիազորությունները դադարեցված, արդյո՞ք դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա տարածվում են այդ փոփոխությունները։ Ըստ սահմանադրագետի՝ պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ պետք է անցումային ժամանակաշրջան տրամադրվի՝ դատավորների լիազորությունների դադարեցմանը, բացի այդ՝ ի՞նչ ճակատագիր կունենան դատավորների վարույթում գտնվող գործերը։ Նրա խոսքով՝ մի շարք ճգնաժամային իրավիճակների առջև ենք անընդմեջ կանգնելու, ինչպես նաև, դատավորների կողմից իրենց իրավունքների վերականգնման գործընթացում։

«ՍԴ դատավորների լիազորությունները, ինչպես տեսնում ենք իշխանությունն արդեն իրավապահ մարմինների ներգրավմամբ, համարում է դադարեցված, նոր դատավորների նշանակման իրավական հիմքը խնդրահարույց է լինելու, որովհետև հակաիրավական է ։ Խնդրահարույց են լինելու նաև նրանց կողմից կայացված որոշումները»,- նշեց սահմանադրագետը։

Դիտարկմանը, որ դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքը հաստատող որևէ իրավական փաստաթուղթ, արձանագրություն չկա, Մելոյանն արձագանքեց, որ մշտապես դատավորների լիազորությունների դադարեցման հիմքը եղել է ՍԴ կողմից կայացված արձանագրությունը, իսկ այս պարագայում իրավական պետությունը ծաղրանքի է վերածվել, որովհետև զավեշտն այն աստիճան է, որ ԱԺ տարաբնույթ հայտարարություններով փորձում են իրավական գործընթաց կանոնակարգել կամ ԱԺ մամուլի հաղորդագրությունը որպես իրավական հիմք դարձնել՝ այլ սահմանադրական մարմնի դատավորի լիազորության դադարեցման համար։

«Այդ աստիճան նվաստացվել և ստորացվել է մեր իրավական համակարգը, սա իրավական վակխանալիայի է հանգեցնում»,- ասաց Մելոյանը։

Ոստիկանության ծառայողների ներգրավումն սահմանադրագետի համար սպասելի էր. «Ինձ համար սպասելի էր, որ հենց այդ սցենարով պետք է ընթանար գործընթացները, որովհետև մենք ականատես եղանք նոնսենսային իրավիճակի, երբ մեկ օրվա ընթացքում տեղի ունեցավ բարձրագույն օրենքի փոփոխություն և սպասելի էր, որ իշխանությունն ամեն ինչի պատրաստ է՝ բաղձալի վերջնարդյունքին հասնելու համար։ Եթե խախտվում է Սահմանադրությունը, անտեսվում են մեր պետական իրավական հանրության գնահատականները, անտեսվում են միջազգային գործընկերների խորհրդատվական կարծիքները և ամեն գնով ընդունվում են այդ փոփոխությունները, դրա պատճառահետևանքային հաջորդ տրամաբանական քայլը՝ պետք է ուժ գործադրելու միջոցով ամեն կերպ կիրարկեն ակտը»։

Պրակտիկ տեսանկյունից կիրարկելիության խնդրին անդրադառնալով՝ Մելոյանն ասաց, որ դժվար է իրավական դաշտում մեկնաբանելը, որովհետև այն ամբողջությամբ վերածվել է քաղաքական գործընթացի, որովհետև օրենսդիր մարմնի իշխող ուժի կողմից իրականացվեցին հակաիրավական գործընթացներ, ինչն իրավական հարթությունից տեղափոխում է քաղաքական մեկնաբանման դաշտ, որովհետև չի տեղավորվում իրավամեկնաբանման կանոնների և իրավական տեխնիկայի կանոնների մեջ։

«Հասկանում եմ՝ ունենք իրավիճակ, որ արդեն ունենք ընդունված փոփոխություններ և տրամաբանական հարց է ծագում, թե արդյո՞ք դրանք չպետք է կիրարկվեն, բայց հաջորդ տրամաբանական հարցն է ծագում՝ արդյո՞ք պետք է կիրարկվեն Սահմանադրական նորմերի խախտմամբ ընդունված հակաիրավական կարգավորումը »,- ասաց Մելոյանը։