Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա
«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվում ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունների մասին, որի հետ կապված բավականին հակասական կարծիքներ են հնչում, այդ թվում՝ պետության ղեկավարության ամենաբարձր մակարդակով։
Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ գործող իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» ունի դպրոցների տնօրենների նկատմամբ։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իշխանությունների թիրախում են հայտնվել հանրակրթական դպրոցի մի շարք տնօրեններ, որոնց անունները նախկինում այս կամ այն կերպ շաղկապված են եղել տարբեր պատմությունների հետ՝ հատկապես ընտրությունների մասով։
Տեղեկատվության համաձայն, հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա եւ ստանալ ամբողջական պատկեր։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկա փուլում բավականին մեծ թվով ՔՊ-ականներ կամ առնվազն իրենց իշխանափոխության շահառու համարողներ տնօրենների լիցենզիայի համար քննություններ են տվել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթը, որպեսզի առաջիկա մրցույթների ժամանակ իրենց հայտերը ներկայացնեն եւ ստանձնեն տնօրենի պաշտոն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին