Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչու այն տեղափոխեցին ՀՔԾ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել եւ քննվել, սակայն այլ ընթացք է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:
«Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, եւ թերեւս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին