Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Համագյուղացիս զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս. միջադեպ Վայոց Ձորի Շատին համայնքում, շոշափվում է նաև մարզպետի խորհրդականի անունը

Երկու օր առաջ գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Շատին բնակավայրում տեղի է ունեցել զինված միջադեպ, փորձել են ներխուժել մեր համագյուղացու՝ Հովիկ Մանուկյանի տուն, ջարդել են նրա մեքենան: Այս մասին Tert.am-ին ահազանգեց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Համայքի բնակիչը պնդեց, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդականը՝ ՔՊ-ական Նարեկ Մարտիրոսյանը:

«Ամեն ինչ սկսել է մեքենա վարելու ձևի հետ կապված պատմությունից, միջադեպը սկզբում ծագել է Հովիկ Մանուկյանի որդու և Նարեկ Մարտիրոսյանի, նրա աներորդու՝ նախկին համայնքապետ Մամիկոն Սմբատյանի եղբոր որդու՝ Վարդան Սմբատյանի միջև: Այնուհետև Վարդան Սմբատյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Նորայրը գնացել են Հովիկ Մանուկյանի տուն՝ նրա որդու հետ վեճն ավարտելու համար, զենքը պարզել են Հովիկ Մանուկյանի վրա, հնչել են նաև կրակոցներ, մեքենան ջարդել են, բարեբախատաբար ոչ ոք չի վիրավորվել: Հիմա դեպքը խնամքով ծածկում է թե՛ ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն, փորձում են մարզպետի խորհրդականին արանքից հանել»,-ասաց նա։

Tert.am-ի հետ զրույցում Եղեգիս խոշորցաված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նախ հերքեց՝ նշելով, որ համայնքում առհասարակ միջադեպ չի եղել, ավելի ուշ ասաց, որ միջադեպ եղել է, բայց զինված անձ չի եղել:

«Գիշերը չի եղել, այլ իրիկվա կողմն է եղել, գնացել են մեքենայի գործ անող տղայի մոտ, վիճաբանություն է եղել երեք հոգով նրանք են եղել, երեքով են նրանք են եղել, լեզվակռիվ ու քաշքոց է եղել, վերջ: Նարեկ Մարտիրոսյանն էլ ընդհանրապես այնտեղ չի եղել, կողքից ուզում են պղտոր ջրում ձուկ բռնեն»,-ասաց նա:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ հունիսի 30-ին ժամը 23:40-ին Շատին համայքի բնակիչներից մեկից խուլիգանության մասին ահազանգ են ստացել, քաղաքացին հայտնել է, որ իրեն հարվածել են, կոտրել են առանձնատան դիմաց կայանված մեքենայի դիմապակին:

Ինչ վերաբերում է զենքով քաղաքացուն սպառնացել են, թե ոչ, ապա Ոստիկանությունը մանրամասներ չհաղորդեց: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են:

Tert.am-ը խոսեց նաև Հովիկ Մանուկյանի հետ, վերջինս ասաց, որ չի կարող ասել, թե նախնական վեճը ինչից է առաջացել, միայն կարող է ասել , թե իր տանն ինչ է կատարվել:

«Տունը պառկած եմ եղել, մեկ էլ գմփոց լսվեց, հելա դուրս, տեսնեմ ավտոս ջարդում են: Ասեցի՝ ինչ եմ արել, որ ավտոս ջարդում եք, Վարդան Սմբատյանը զենքը պահեց վրաս, ասաց՝ կխփեմ, ռիսկ չարեցի որևէ գործողություն անեմ, կարծեցի՝ կկրակի, հետո մեր գոռգոռոցներից հարևանները եկան: Այնտեղ տեսել եմ նաև Նարեկ Մարտիրոսյանին, երբ զենքը Վարդանը վրաս էր պահել, այդ պահին Նարեկ Մարտիրոսյանին այնտեղ չեմ տեսել, հարևանների գալուց հետո եմ տեսել: Հարևանները մեզ օգնեցին, կինս ընկել էր գետին, վատացել էր: Հարևաներս էլ Ոստիկանությունում ասել են, թե ինչ է կատարվել : Ոստիկանության աշխատանքից շատ դժգոհ եմ, Վարդանին, եթե հենց գիշերը բռնեին՝ զենքն էր ձեռքն էր, հիմա փորձում են ներկայացնել՝ թե զենք չի եղել, բայց անկանոն կրակոց է հնչել»,-ասաց նա:


Հովիկ Մանուկյանը նշեց, որ մտավախություն ունի, որ Նարեկ Մարտիրոսյանը կարող է ազդել գործի քննության վրա, քանի որ միջադեպի մասնակիցների հետ բարեկամներ են: