«Папины дочки» սերիալի աստղը տղամարդկանց ամսագրի համար լուսանկարվել է մերկ
«Папины дочки» սերիալի աստղ Դարյա Մելնիկովան նկարահանվել է «MAXIM» ամսագրի շապիկի համար: Դերասանուհին Instagram-ի իր էջում մի քանի անկեղծ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ֆոտոշարքի ժամանակ։
Դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարներում ներկայացել է թոփլես։ Նրա կուրծքը ծածկում է կա՛մ ծառի մեծ տերեւը, կա՛մ կոճակներն արձակված վերնաշապիկը։ Մելնիկովայի խոսքով՝ ամսագրի էջերում կհայտնվեն ավելի անկեղծ լուսանկարներ, այդ իսկ պատճառով նա չի կարողացել հրապարակել դրանք իր միկրոբլոգում:
«Մնացած լուսանկարները չեմ կարող տեղադրել, մայրս հավանություն չի տա։ Բայց ինձ համար դա արվեստ է», - պարզաբանել է դերասանուհին։
Հետեւորդները հետաքրքրվել են, թե ինչպես է անկեղծ ֆոտոշարքին արձագանքել նրա ամուսին եւ գործընկեր Արթուր Սմոլյանինովը: Այդ հարցին Դարյան չի պատասխանել։
«Սառույց բերեք, այստեղ չափազանց շոգ է», «Իսկ Ձեր ամուսինը գիտե, թե ինչո՞վ եք զբաղված», «Շատ էսթետիկ եւ գեղեցիկ», «Դաշա, «Մաքսիմ» ամսագրի լավագույն լուսանկարներն են, որոնք ես երբեւէ տեսել եմ», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են