Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինչու Չարենցավանի կարի արտադրամասի աշխատակիցները պետական աջակցություն չեն ստացել

Հայաստանում գործող հազարավոր ձեռնարկությունների նման Չարենցավանում գործող սպորտային հագուստի արտադրությամբ զբաղվող «Լաքի Տրիո» ընկերությունը նույնպես կորոնավիրուսի հետևանքով լուրջ դժվարություններ է կրում։

NEWS.am–ի հետ զրույցում ընկերության տնօրեն Զեփյուռ Ղլեջյանը հայտնեց, որ համավարակի տարածմամբ պայմանավորված սպորտային միջոցառումներ չեն իրականացվում, ինչի հետևանքով չեղարկվել են սպորտային հագուստի պատվերները, արդյունքում ստիպված է եղել աշխատանքից ազատել աշխատակիցների մեծ մասին, ինչպես նաև խնդիրներ են առաջացել տարածքի վարձակալության վճարների և վարկային պարտավորությունների կատարման հետ կապված։

Թեև հագուստի արտադրությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակներում կառավարության՝ դեռևս մարտի 30–ի որոշմամբ համարվել է տուժած ոլորտ, սակայն ընկերության աշխատակիցները մինչ օրս պետությունից չեն ստացել որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը։ Էլեկտրոնային եղանակով մերժում ստանալուց հետո ընկերությունը դիմել է ՊԵԿ–ին, որտեղից սակայն հայտնել են, որ ընկերության գործունեությունը չի հանդիսանում տուժած ոլորտ, այդ իսկ պատճառով «Լաքի Տրիո» ՍՊԸ–ի վերաբերյալ տվյալները չեն տրամադրվել Սոցիալական ապահովության ծառայությանը։

Իսկ արդեն հաջորդ հարցմանն ի պատասխան, ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչությունից Ղլեջյանին հայտնել են, որ ընկերությունը վերջին հարկային հաշվարկում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի սխալ կոդ է նշել։ Նշենք, որ մայիսի 3–ին, երբ հայտնի դարձավ, որ հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկն ընդլայնվել է, հայտարարվեց, որ նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը:

NEWS.am–ի հետ զրույցում արտադրամասի սեփականատերը հայտնեց, որ տեխնիկական վրիպակի մասին ՊԵԿ–ը կարող էր տեղյակ պահել իր առաջին դիմումի ժամանակ, մանավանդ որ նախորդ հաշվետվություններում ճիշտ կոդն է նշված եղել, ինչից հետո իրենք կհասցնեին թերությունը շտկել և մինչև մայիսի 5–ը նոր դիմում մուտքագրել համակարգ։

Ղլեջյանը հույս ունի, որ կառավարությունը ժամկետների խախտումը կհամարի հարգելի և հնարավորություն կտա շահառուներին օգտվել սոցիալական աջակցության ծրագրից։

Խնդրի առնչությամբ ձեռնարկատերը դիմել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին, որը խոստացել է ընթացք տալ հարցին, սակայն նրան ևս չի հաջողվել միջնորդել, որպեսզի վերանայվի Ղլեջյանի դիմումի ժամկետները։ Արդյունքում մարտից աշխատանքից զրկված կարի արհեստավորները որևէ աջակցություն չեն ստացել և հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։

Խնդրի առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս ՊԵԿ-ը գործել է բացառապես իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան և որևէ իրավասություն չունի տվյալ դեպքում այլ` խտրական, մոտեցում ցուցաբերելու:

«Տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի հայտնվել դրանում, քանի որ 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ ներկայացված հարկային հաշվարկում ընկերությունը սխալ է հայտարարագրել տնտեսական գործունեության դասակարգիչը: Այդ մասին ընկերությունը տեղեկացել է ապրիլի 30-ին ՊԵԿ–ին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան: Ավելին, հարկ վճարողների բազմաթիվ խնդրանքների արդյունքում (առ այն, որ բազմաթիվ էին դեպքերը, որ հարկ վճարողները սխալ են հայտարարագրել դասակարգիչները) ՀՀ կառավարությունը գնաց ընդառաջ` ՀՀ կառավարության որոշման մեջ կատարելով համապատասխան փոփոխություն և հնարավորություն տրվեց հարկ վճարողներին մինչև մայիսի 5-ը ներառյալ ուղղել սխալները: Սակայն «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի օգտվել ճշտում կատարելու իր հնարավորությունից և ապրիլի 30-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 5-ը չի ուղղել իր սխալը: Արդյունքում կրկին վերհանված ցանկում չի հայտնվել: Վերջինս սխալի ուղղում կատարել է միայն 2020 թվականի մայիսի 11-ին»,–ասված է NEWS.am–ին ուղարկված պատասխանում։