Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։
Բայց մի հերթական անգամ փորձենք օգտակար լինել նրանց, քանզի նրանց սխալներից մենք ենք տուժում, նրանց ինքնավստահությունը մեր քթից է դուրս գալիս, նրանց տգիտությունը կարող է պետության ինքնիշխանություն արժենալ։
Խորհուրդ առաջին․ Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին, մի կարդացեք ֆեյսբուքյան գրառումներն ու քոմենթները, ձեր թանկ ժամանակը մի ծախսեք համացանցի վրա եւ մի խրախուսեք այդ վիրտուալ իրականության գոյությունը։
Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց, հավատացեք՝ մի քանի շաբաթից բոլորը կամաց դուրս կգան, կվերադառնան իրական կյանք, կսկսեն աշխատել եւ ապրել, ստեղծագործել ու արարել։ Դա չափազանց առողջացնող դեր կխաղա երկրի կյանքում, եւ ձեր հասցեին ուղղված հայհոյանք-վիրավորանք-քննադատությունն էլ էականորեն կնվազի։
Խորհուրդ 2․ Արգելեք իրավապահներին հաղորդագրություններ տարածել նոր հարուցված քրեական գործերի մասին։ Հրաժարվեք քաղաքական նպատակներով իրավապահներին օգտագործելուց, հրահանգեք զբաղվել բացառապես քրեական վարույթներով եւ իրենց բուն գործառույթներով։ ԱԱԾ-ին արգելեք երկրի ներքին կյանքին խառնվելը, քաղաքական շրջանակներին հետապնդելը, հանձնարարեք անցնել իրենց բուն պարտականությունների կատարմանը՝ երկրի անվտանգության խնդիրների մասին հոգ տանելուն։
Վերջապես․ սկսեք աշխատել՝ երկրի բուն խնդիրներով զբաղվել, առանց փիառի ու աղմկոտ հայտարարությունների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին