Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին կանչել են ԱԱԾ եւ հարցաքննել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18- ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքննության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ պարզել չհաջողվեց:
Փորձեցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ, ահա, Վարդան Ղուկասյանն էլ, լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից, ասաց՝ լավ եղեք, ցտեսություն՝ չցանկանալով անգամ լսել հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաեւ խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
Վարդեւան Գրիգորյանը հայտնել էր՝ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ եւ կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը եւ թոռների հեռախոսները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին