Հայտնի է, թե որ դատավորը կքննի Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները
ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում կքննվի 2 բողոք` Դատախազության բողոքը Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշման դեմ եւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը` մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չլինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին