Ինդոնեզական քաղաքի քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել բժիշկներից` քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար
Ինդոնեզիայի երկրորդ ամենախոշոր քաղաքը հանդիսացող Սուրաբայայի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների առաջ ծնկաչոք լաց է եղել և ներողություն է խնդրել նրանցից քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար: Այս մասին տեղեկացնում է thejakartapost.com կայքը:
Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ բժիշկներից մեկը քաղաքապետին ասել է, որ հիվանդանոցները լցված են կորոնավիրուսով վարակված մարդկանցով: Նրա խոսքով` իրավիճակը վատանում է, իսկ քաղաքացիները գրեթե չեն հետևում անվտանգության կանոններին:
Լսելով բժշկի խոսքերը` 59-ամյա քաղաքապետը ծնկի է իջել: «Խնդրում եմ, մի մեղադրեք մեզ»,-լացակումած ասել է նա:
Քաղաքապետը խնդրել է չմեղադրել նաև քաղաքային իշխանություններին` ընդգծելով, որ իրենք շատ մեծ դժվարությունների են բախվում, սակայն չի հստակեցրել, թե ինչ դժվարությունների մասին է խոսքը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Սուրաբայան դարձել է Ինդոնեզիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, հունիսի 29-ի դրությամբ այստեղ գրանցվել է վարակման շուրջ 11 500 դեպք, մայրաքաղաք Ջակարտայում դեպքերի թիվը քիչ է շուրջ 400-ով:
Համաճարակի սկզբից Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56 385 դեպք, վարակման հետևանքով մահացել է 2876 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին