Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջել էր, որպեսզի նիստերի դահլիճում հնարավորություն լինի ապահովել սոցիալական հեռավորություն: Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։
Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին խնդրեց՝ մինչև հաջորդ դատական նիստն իրեն տեղակցնել թեստի պատասխանները:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին