Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:
Ռուսական ներդրումային ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Քոչարյանն ընտրվել է անկախ տնօրեն, Նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահ:
Նշվում է նաև, որ տնօրենների խորհրդի նախագահ է կրկին ընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը:
Կորպորացիայի բաժնետերերի տարեկան հավաքը կայացել է հունիսի 27-ին՝ առցանց ռեժիմով: Դրա շրջանակում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմը, որի անդամների թիվն ավելացել է մեկով և հասել 12-ի:
Հայտնի է, որ տնօրենների խորհրդի կազմում նորեկները երեքն են՝ Անատոլի Չուբայսը, Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էտյեն Շնայդերը և ԱՖԿ «Սիստեմա»-ի նախագահ Վլադիմիր Չիրախովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին