Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Իշխանությունների համար ցանկալի է ունենալ դատավորներ, որոնք իրենց ցանկացած վճիռները կկայացնեն

Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: Azatutyun.am- ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին: «12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, և հիմա ասում են, որ նա էլ են գումարում: Դա գումարելու համար ևս մեկ ուրիշ ակտ պետք է ընդունեիք, որը դեմ է իրավունքի սկզբունքներին»,-ասաց նա և ռեկորդային համարեց չորս ժամում Սահմանադրական փոփոխություններ անելը և մարդկանց ասելը, որ նրանք չեն աշխատում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը:

Ինչ վերաբերում է Վարչապետից, ԱԺ նախագահից ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները իրականացնելու համար շնորհավորանքներ ստանալուն, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց, որ շնորհավորանքները իարվական կատեգորիա չեն: Հարցին, թե ի վերջո նա ընդունելու է Աշոտ Խաչատրյանի պաշտոնավորումը, դատավորն ասաց, որ երբ կլինեն օրենքի համապատախսան փոփոխություններ, իհարկե կընդունի Աշոտ Խաչատրյանի լիազությունները:


«Կիսատ-պռատ գործ եք արել, ուզում եք դրանով ղեկավարվե՞մ: Սահմանադրական դատարանի մասին օրենքում Ազգային ժողովը պետք է փոփոխություն մտցնի, որից հետ կախված փոփոխությունից հետագա գործողությունները պարզ կլինեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի կողմնակիցը լինելու մեղադրանքներին, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց,-«Այսօրվա գործող Սահմանադրական դատարանում այս երեքիցս որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել, այսօր դատական իշխանությունում և մյուս մարմիներում աշխատում են մարդիկ, ովքեր ստացել են պետական պարգևներ, որոնք իրենց հարազատներին բարեհաջող տեղավորել են, իմ պարագայում ես որևէ պետական պարգև որևէ նախագահից չեմ ստացել: Իմ ամուսինը արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկն է, եթե այդպես այդ իշխանությունների համար սիրելի էի, կատարում էի նրանց բոլոր հանձնարարությունները, ինձ համար, ինչ է, դժվա՞ր էր խնդրել իմ ամուսնու համար որևէ երկրում դեսպան նշանակել, շատ նշանակված դեսպաններից շատ արժանի է: Բայց իմ մտքով անգամ չի անցել, որ ես իմ անաչառությունը կասկածի ենթարկեմ և որևէ բան խնդրեմ, և այսօր դրա հետ կապելը, նման գնահատական տալը առնվազն անբարոյականություն է»:

Ալվինա Գյուլումյանն ասաց, որ այս փոփոխությունները ոչ թե նախկինին են վերաբերում, այլ միտված են ապագային: Ինչ վերաբերում է վիճարկվող հակասահմանադրական դրույթին, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ գուցե իշխանությունը համոզված է, որ այդ նորմերը հակասահմանադրական են, և իրենց համար ցանկալի է ունենալ այն դատավորը, որ իրենց ցանկացած վճիռ կկայացնի: Ըստ նրա՝ այս տեսակետը գոյություն ունենալու ավելի շատ իրավունք ունի: Նա նշեց, թե հասարակությունը լավ գիտի, թե ով այն երկու մասի բաժանեց: Դատավորը շեշտեց, որ ինքը չի կառչում աթոռին, այլ ցանկանում է պաշտպանել իրավունքի գերակայությունը և նաև այն մարդկանց, ովքեր կարծում են, թե ինքը կառչած է աթոռին:

«Մարտի մեկի գործի ժամանակ ոչ ես եմ Սահմանադրական դատարանում եղել, ոչ էլ գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը: Ընդհանրապես Հրայր Թովմասյանը ոչ մի ընտրական վեճի Սահմանադրական դատարանում չի մասնակցել: Ես ի լուր ամենքի հայտարարում եմ, որ իմ լիազորությունները չեն կարող դադարեցված համարել, բայց ես չեմ գնալու ոստիկանի հետ պայքարեմ շենք մտնելու համար, այլ գնալու եմ և պայքարելու եմ իմ իրավունքների համար դատական կարգով, եվրոպական դատարան դիմելով»,-ասաց նա և նշեց, որ ՄԻԵԴ դիմելը ոչ թե սպառնալիք է, այլ դատական պաշտպանության միջոց է համարվում, որտեղ արդեն կան նախադեպեր: