Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ալիևը վախենում է ՀՀ նախկին իշխանություններից, քանի որ նրանք ավելի կտրուկ դիրքորոշում են ունեցել, իսկ Փաշինյանն անձամբ Ալիևին երբեք չի քննադատում․ Տարասով

«Ալիևի համար ամենամեծ վտանգը Ղարաբաղյան կլանն է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած որոշ մեկնաբանություններին։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահը Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի բացումից հետո զինվորականների հետ հանդիպմանն ուշագրավ ելույթ էր ունեցել, որի ընթացքում անդրադարձել էր Ադրբեջանի Ազգային ճակատի գործունեությանը, ՀՀ նախկին և ներկա իշխանությունների վարած ներքին քաղաքականությանը, Ադրբեջանի ներկայիս իշխանությունների արդյունավետ ռազմավարությանը բոլոր ոլորտներում և ԼՂ հակամարտության կարգավորմանը։

Իլհամ Ալիևը նախ նշել է, որ Ադրբեջանի Ազգային ճակատն է Շուշին հանձնել հայերին և Ադրբեջանի ժամանակի իշխանությունների հետ պայքարի շրջանակում դիմել է ամենակեղտոտ քայլերի։

Նրա որակմամբ՝ Ադրբեջանի Ազգային ճակատը եկավ իշխանության և սկսեց քանդել երկիրը։ Ըստ նրա՝ այն ժամանակ պետքարտուղարը ներկայումս իրեն դիրքավորում է՝ որպես ընդդիմություն, և, թե ինչպիսի ընդդիմություն են, ինչ մշակույթ ունեն, բոլորին է հայտնի։ Ալիևի կարծիքով՝ հասարակությունը պետք է երբեք չմոռանա այդ մարդկանց անցյալի կործանարար գործունեությունը։ Միևնույն ժամանակ, խոսելով ներկա իրավիճակից՝ Ալիևն ասել է, որ պետք է ավելացնեն իրենց ուժերը, ինչն էլ անում են, և ԼՂ հակամարտությունը լուծեն ցանկացած եղանակով։

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ ՀՀ-ն, արդեն մի քանի տարի է, ինչ խորը ճգնաժամի մեջ է․ Ալիևը հղում է կատարել ՀՀ ներկայիս իշխանությունների հայտարարություններին, թե ինչպիսին է եղել ՀՀ նախկին ղեկավարների գործունեությունը։

Ի դեպ, Ալիևի այս մեկնաբանությունը բուռն քննարկումների առիթ է դարձել հայաստանյան մամուլում և համացանցում, շատերն են նմանություններ տեսնում Փաշինյանի և Ալիևի որոշ շեշտադրումների մեջ։ Սակայն Ալիևը չի մոռացել քննադատել նաև ներկայիս իշխանություններին՝ նշելով, թե Հայաստանում դիկտատուրան ամրապնդվում է, քանի որ հետապնդվում են քաղաքական ընդդիմախոսները, սահմանադրությունում անօրինական փոփոխություններ են մտցվում առանց հանրաքվեի։

Նրա խոսքով, մասսայական բնույթ է ստացել կոռուպցիան։ Նա նաև նշել է, թե վարչապետի ընտանիքը կոնտրաբանդայով է զբաղվում։ Ամփոփելով՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի ուժեղ է դառնում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահի այս ելույթին անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, վերջինիս էլ արձագանքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, որևէ կերպ չարձագանքելով Իլհամ Ալիևի ելույթի այն հատվածին, որը վերաբերում է ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությանը։ Հարկ է նշել, որ ՀՀ ԱԳՆ-ն էր անդրադարձել Ադրբեջանի նախագահի ելույթի Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հատվածին։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի ծավալուն ելույթը, որում ոչ պակաս ուշագրավ Ղարաբաղյան թեզեր կան, ներքաղաքական «փոխհրաձգության» պատճառ է դարձել։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նախ՝ պետք է հասկանալ, որ ելույթը մեծամասամբ ուղղված էր ներքին լսարանին, քանի որ ելույթի մի մեծ հատվածը նվիրված էր Ադրբեջանի Ազգային ճակատի գործունեությանն ու անցյալին, դավաճանություններին և նրան, որ դա երբեք չպետք է մոռացվի, քանի որ ներկայումս ընդդիմության շարքերում կան այդ ճակատի ներկայացուցիչներ, ուստի այս մասին հիշատակումն այն կոնտեքստով, ինչ արեց Ալիևը, նպատակ ուներ քննադատել Ադրբեջանի ներկայիս ընդդիմությանը։

Նրա խոսքով, դա այն է, ինչ անում են ընդդիմության հասցեին ըստ էության բոլոր իշխանությունները՝ փորձելով որքան հնարավոր է շատ անվանարկել։

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա Ալիևը որևէ նորություն չի ասում, քանի որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, կրկնապատկել ուժը, քանի դեռ կարող է և քանի դեռ Ադրբեջանի տնտեսական վիճակը թույլ է տալիս, քանի որ նավթի գնանկումը լուրջ սպառնալիք է ադրբեջանական տնտեսության համար»,- ասաց Տարասովը։

Նա նաև ասաց, որ վերջին տարիներին բազմիցս է ասել, որ Ադրբեջանի նախագահը վախ ունի ՀՀ նախկին իշխանություններից, որոնք ունեն Ղարաբաղյան ծագում և համարվում են Ղարաբաղյան կլան։

«Այդ պատճառով էլ Իլհամ Ալիևը քննադատում է ՀՀ նախկին իշխանություններին, քանի որ նրանք ավելի կտրուկ դիրքորոշում են ունեցել, իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ Իլհամ Ալիևին երբեք չի քննադատում, ավելին՝ ես բազմիցս նշել եմ, որ իշխանությունը ստանձնելուց հետո Փաշինյանի և Ալիևի միջև համաձայնություն է եղել, որ Ալիևը չի «կրակի», քանի դեռ Փաշինյանի իշխանության ձևավորումը չի ավարտվել։ Ես նաև կարծում եմ, որ պետք չէ համարել, որ Փաշինյանն ու Ալիևը հակառակորդներ են, նրանք գործընկերներ են, և ՀՀ իշխանությունների թուլացած պահին Ադրբեջանը աջակցեց՝ չհարձակվելով։ Նա չխանգարեց Փաշինյանին, այլ աջակցեց։ Սա էական հանգամանք է։ Իսկ ամենամեծ վտանգը Ալիևի համար Ղարաբաղյան կլանն է եղել, ղարաբաղցիները։ Երևանցիները, նկատի ունեմ Փաշինյանին, ավելի փափուկ են, երբեք Ալիևի դեմ չեն խոսում, սրանով է պայմանավորված այս երևույթը, զարմանալ պետք չէ»,- ասաց Տարասովը։

Վերջինիս խոսքով, Ալիևը քննադատում է, այդ թվում` ՀՀ իշխանություններին` ցույց տալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում, և ինչպիսի լավ իրավիճակում է Ադրբեջանը։

«Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանը չի հրաժարվել պատերազմական սցենարից, պարզապես ներկայումս այդ սցենարն այդքան էլ ձեռնտու չէ, աշխարհաքաղաքական իրավիճակը ի նպաստ այդ ծրագրերի չէ, ուստի Ադրբեջանը սպասում է»,- ասաց Տարասովը։