Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը եւ զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետեւանք չի մնա։
Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով: Մենք կապվեցինք տիկին Գյուլումյանի հետ եւ փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Գիտեք ինչ, նախ՝ Դիլանյանն իմ մոտ չի եկել, եւ երկրորդ․ թե ես ինչ եմ խոսում իմ գործընկերների հետ, դա հո չե՞մ դարձնելու «Հրապարակի» քննարկման առարկան»։
Փաստորեն, եղել է նման խոսակցություն։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խոսել իմ գործընկերների հետ»։ Ձեզ ասել են, որ Ձեր ակտիվությունն անհետեւանք չի մնա։ «Ես Ձեզ ասում եմ, որ չեմ ասելու, թե ինչ եմ խոսել գործընկերներիս հետ, Դուք շարունակում եք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին