ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, կորոնավիրուսի նոր ալիքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացած է Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրոսով վարակվելու նոր դեպքերով: Ինչպես նշում են ԱՀԿ-ում, Covid-19-ով հիվանդանալու դեպքերն աճել են մեկուսացման միջոցառումների վերացումից հետո:
Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 30 երկրներում վարակվածների թիվն աճել է: «Եթե ոչինչ չարվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», - նշել է նա:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 մլն 600 հազարը, իսկ մահացածների թիվը կազմում է 489 հազար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին