Քոչարյանի պաշտպանությունը վստահ է, որ քրեական գործը կդադարեցվի՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը Սահմանադրական դատարանից հետ է կանչում հայցերը, որպեսզի հիմնական օրենքում ՍԴ ղեկավարին լիազորություններից զրկելու փոփոխությունների դեմ բողոքարկման դեպքում խոչընդոտներ չստեղծի պատգամավորների համար, հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Արամ Օրբելյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի (27 խորհրդարանական) ստորագրությունների հավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, որպեսզի վիճարկի հիմնական օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են լիազորություններից զրկել ՍԴ ղեկավարին։ Կուսակցությունում կոչ են արել «Լուսավոր Հայաստան» երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը միանալ նախաձեռնությանը, որպեսզի հավաքվի ստորագրությունների անհրաժեշտ քանակը։ Չորեքշաբթի օրը «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժը փոփոխությունների հարցով ՍԴ կդիմի ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործը քննելուց հետո, որպեսզի խուսափի հարցի քաղաքականացումից։ Այդ հարցով ՍԴ առաջին նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։
«Մենք հետ ենք կանչում մեր երկու դիմումները, որոնք ներկայացրել էինք Սահմանադրական դատարան մոտ մեկ տարի առաջ։ Այսօր առավոտյան մենք քննարկեցինք Քոչարյանի հետ այդ հարցը, եւ նա հայտարարեց, որ եթե իր գործի պատճառով կարող են խոչընդոտներ առաջանալ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, ապա հայցերը պետք է հետ կանչել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ խմբակցություններից մեկը, «անհասկանալի պատճառներով ՍԴ դիմելու հարցը կապել է նախկին նախագահի գործի հետ»։
Օրբելյանը համոզվածություն հայտնեց, որ Քոչարյանի դեմ քրեական գործը կդադարեցվի Երեւանում առաջին ատյանի դատարանի կողմից՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքները։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան