Եւս երկու պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանի և Ծովինար Վարդանյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը՝ հավելելով, որ վարակվածները երեկ են թեստ հանձնել, պատասխանն այսօր է հայտնի դարձել։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հայկ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը NEWS. am-ի հետ զրույցում ասել էր, որ ևս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Իմ քայլում» կորոնավիրուսով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին