«Արսեն Երեւանսկին» կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը մերժել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.2-8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նա հունիսի 18-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին