Իշխանությունները նոր լրատվական են բացում․ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունից գովազդը կգնա իշխանական նոր կայք
ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեկ այլ իշխանական լրատվամիջոցի հաշվին նոր լրատվամիջոց են բացել՝ Freenews.am: Այս մասին հայտնում է Politik.am կայքը՝ մանրամասնելով, որ տեղեկություններ կան, որ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը, ում սանիկն է Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նոր կայք է բացել։
Կայքի բացումը հեռուստաընկերությանը զրկել է ամսական 15 մլն դրամ եկամուտից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությանը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ խոշոր սեփականատեր հռչակված Սամվել Ալեքսանյանին պատկանող խոշոր առևտրային կենտրոնները, դեղատների ցանցը, բժշկական կենտրոնը գովազդային պատվերներ են տվել հեռուստաընկերությանը ամսական 15 մլն դրամի չափով:
Հրաչյա Հակոբյանը, ով ներքին կարգով համագործակցել է հեռուստաընկերության հետ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ որոշել են ունենալ կայք:
Ըստ այդմ՝ «Նոր Հայաստանից» անջատվածների թիմին միացել է նաև հեռուստաընկերության լուրերի տնօրեն Գագիկ Մկրտչյանը, ում անունով էլ բացվել է վերոնշյալ կայքը:
Իշխանությունների անունից Սամվել Ալեքսանյանին ասել են, որ այսուհետ գովազդային պատվերներ տա ոչ թե հեռուստաընկերությանը, այլ իր ու Ալեն Սիմոնյանի կայքին, որտեղ «Նոր Հայաստանի» տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի կանցնի նաև Էդգար Ավագյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին