Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անընդունելի է «տապոռով» նման հարց լուծել. ՍԴ նախկին անդամը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Առանց հանրաքվեի, առանց Սահմանադրական դատարանի դիրքորոշման և նախագահի ստորագրության փոխելով Սահմանադրությունը՝ հեղինակազրկվում է մայր օրենքը, ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։

«Նման քայլերով երկրում խարխլվում է իրավամտածողությունը, ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հետևանքներ է առաջացնելու։ Եթե ինչ–որ մեկը խախտում է իրավունքը, դա մեկ ուրիշի համար կարող է հիմք հանդիսանալ, որ մտածի, թե ինքն էլ կարող է նույնն անել։ Օրենքին, իրավունքին, Սահմանադրությանը պետք է վերաբերվել Աստվածաշնչի պես, այսինքն պետք է հավատաս դրան։ Իրական ժողովրդավարական պետությունն այն է, երբ մարդը գիտակցված հարգում է Սահմանադրությունը, քանի որ հասկանում է, որ դա առաջին հերթին իր ընտանիքին է պետք, հետո նոր՝ պետությանը»,–ասաց ՍԴ նախկին դատավորը։

Վոլոդյան Հովհաննիսյանի խոսքով՝ պետության գլխավոր խնդիրը պետք է լինի մարդկանց մոտ Սահմանադրության նկատմամբ հարգանք սերմանելը, ոչ թե այն ոտնահարելը։

«Մարդը պետք է գիտակցի, որ հարգում է Սահմանադրությունը նրա համար, որ իր երեխաները իրավական երկրում ապրեն, որ վաղվա ապագան ապահով լինի, սակայն երբ տեսնում են, որ Սահմանադրության հիմնական երաշխավորներն ու պահապաններն են այն խախտում, մարդիկ մտածում են՝ քանի կոպեկ արժե իր կողմից այն պահելը»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե այս քայլով նպատակ ունեն ՍԴ–ն համալրել պրոֆեսիոնալ և անաչառ դատավորներով՝ Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեց.

«Ես ճանաչում եմ բոլոր այն դատավորներին, որոնցից ցանկանում են ձերբազատվել. բոլորն էլ պարկեշտ, պրոֆեսիոնալ գիտակներ են, պետականության զգացողությամբ օժտված մարդիկ, և նրանք որևէ անգամ քայլ չեն կատարի, որը կվնասի երկրին, պետությանը, հայրենիքին կամ իրավակարգին։ Ասում են՝ մեզ պետք են պրոֆեսիոնալ, անաչառ դատավորներ, ովքե՞ր են նրանք, ցույց տվեք այդ պրոֆեսիոնալներին։ Այո, կան պրոֆեսիոնալներ, սակայն նրանք չեն գա ՍԴ»,–ասաց նա։

ՍԴ նախկին դատավորի համոզմամբ՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի ՍԴ դատավորները, սպառելով ներպետական միջոցները դիմեն ՄԻԵԴ։

«Ներկայումս խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև։ Ցանկացած քաղաքացի պարտավոր է նպաստել, որ պետության պարտավորությունները բարեխիղճ կատարվեն, այսինքն ոչ թե դատի են տալիս պետությանը, այլ օգնում, որպեսզի պետությունն իր պարտավորությունները կատարի»,–ասաց պրոֆեսորը։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Սահմանադրական արդարադատության առումով Եվրոպայում լավագույններից մեկն է և հետագայում երկար ժամանակ կպահանջվի՝ վերականգնելու մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Իրավաբանը փաստեց, որ նախկինում միջազգային կոնֆերանսներում տարբեր պետությունների ներկայացուցիչներ հղում են կատարել Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին և դրական լույսի ներքո ներկայացրել Հայաստանի սահմանադրական արդարադատությունը։

Անդրադառնալով Ազգային ժողովի կողմից հապճեպ հրավիրված արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծն առանց ընդդիմության ներկայության, միաձայն ընդունելու հանգամանքին, Հովհաննիսյանը նկատեց, որ այս խմբակցությունը պատմության մեջ մնալու է, որպես որպես իրավունքն ու Սահմանադրությունը ոտնահարած ուժ։

«Մի՞թե այդ 89 պատգամավորների մեջ չկար մեկը, որը այլ դիրքորոշում և կարծիք ուներ, կամ ձևի համար ասեին` մի քանիսդ դեմ կամ ձեռնպահ քվեարկեք։ Էնպես չէ, որ նախկինները խախտումներ թույլ չեն տվել, սակայն մեկի սխալը մեկ ուրիշի կողմից կոպիտ սխալով ուղղելը ճիշտ չէ, կարելի էր այլ լուծումներ գտնել, սակայն անընդունելի է այդպիսի «տապոռով լուծել հարցը»»,–ընդգծեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ՝ հունիսի 22–ին հապճեպ հրավիրված արտահերթ նիստում երկու ընթերցումներով ընդունեց Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Իշխող ուժը ներկայացրել է օրինագիծը, ինքը քննարկել, ինքն էլ քվեարկել, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ–ն քվեարկությանը չէին մասնակցել՝ հայտարարելով գործընթացի ապօրինի լինելու մասին։ Սահմանադրական արդեն ընդունված փոփոխությամբ՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Սա ՍԴ ներկայիս կազմը փոխելու՝ իշխանությունների հերթական փորձն է, նախկին մի քանի տապալված փորձերից, այդ թվում՝ չյկայացած հանրաքվեի նախաձեռնությունից հետո։ Դրա արդոունքում կընտրվրի ՍԴ երեք նոր անդամ, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։