Դժգոհ են Ռուստամ Բադասյանից. «Իմ քայլի» նիստում եղել է այդ հարցը
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության՝ նախորդ շաբաթվա ավարտին տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգում է եղել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցը:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականներին խստագույնս անհանգստացնում է այն հանգամանքը, որ դատաիրավական ոլորտում իշխանությունը մեկը մյուսից հետեւից ձախողումներ է գրանցում: «Ձախողում ասվածը, իհարկե, իշխանության դիտանկյունով է ձախողում: «Իմ քայլի» ներկայացուցիչները որեւէ կերպ «մարսել» չեն կարողանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ձեւի փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու հանգամանքը, ինչպես նաեւ ՍԴ-ի մասով Վենետիկի հանձնաժողովից ոչ միանշանակ, ինչ-որ տեղ անգամ քննադատող եզրակացությունը:
Եվրոպացիներին հունից հանել է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, չսպասելով հանձնաժողովի եզրակացությանը, շրջանառության մեջ են դրել ՍԴ-ի մասին նախագիծը»,- ասաց մեր զրուցակիցը:
Արշալույսները խաղաղ չեն նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչների համար: Իշխանության վերնախավը մեղադրական հարցապնդումներ է հղում պատգամավորներին, թե ինչպես է ստացվում, որ օրենսդրական գրեթե ոչ մի նախաձեռնություն առանց քննադատության, սահուն չի անցնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին