Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ. Վատթարացնող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ. Ալեքսանյան

ԱԺ-ում քննարկվող սահմանադրական փոփոխությունները հասահմանադրական են եւ ընդունվելու դեպքում անգամ չեն կարող հետադարձ ուժ ունենալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների, իշխող ուժի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին։

-Պարոն Ալեքսանյան, Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշակիության վերաբերյալ խորհդրատվական կարծիքը: Ձեր գնահատականը:

-Վենետիկի հանձնաժողովը փաստացի ասաց այն,ինչ մենք ասում էինք ուղիղ 2 տարի: Մենք ի սկզբանե պնդում էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խիստ ցածր աստիճան և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականություն: Դա պայմանավորված է նրանով,որ նշված հանցակազմի մեջ օգտագործվող «նորմի վերացում և դրա իրավական համակարգում դադարեցում» դրույթը պարզ չէ, անորոշ է:Արդյոք նորմի վերացում հասկացությունը կարող է նույնացվել օրինակ նորմի խախտման հասկացության հետ:Քանի դեռ այդ հարցի պատասխանը տրված չէ,մենք չենք կարող խոսել այդ հանցակազմի որոշակիության մասին:Ճիշտ է նորմի վերացում և նորմի խախտում հասկացությունները նույնական չեն, անգամ լեզվաբանական իմաստով և մենք այն կարծիքին ենք,որ նորմի վերացում նշանակում է փաստացի այդ նորմի գոյություն չունենալը,բայց միևնույն է այդ հարցը բաց է և ՍԴ-ն, ունենալով արդեն երկու հեղինակավոր կարծիքներ,պետք է տա պատասխանը:Մի բան հստակ է՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը բավականաչափ պարզ և կանխատեսելի չէ:

-Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է,որ ընդհանրական հոդվածներում սովորաբար առկա է լինում բռնության էլեմենտը,մինչդեռ այս դեպքում պարզ չէ՝ բացակայում է այդ տարրը,թե ոչ:Ինչով է դա կարևոր:

-ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում ,որ դրանում բացակայում է բռնության օբյեկտիվ հատկանիշը:Դա կարևոր է այնքանով,որքանով որ մինչ 2009 թվականը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածը (իշխանության յուրացում) բռնության հատկանիշը առկա է եղել:Դրանով է պայմանավորված,որ մենք պնդում ենք,որ 300.1-րդ հոդվածը ոչ թե նույն 300-րդ հոդվածն է,այլ հակառակը 300.1-րդ հոդվածը հանդես է գալիս արդեն որպես նոր հանցակազմ:Տպավորություն է, որ միայն հոդվածի համարն է փոխվել, բայց դա այդպես չէ: Այդ հանցակազմերը նույնը համարելու համար պետք է նույնը լինի դրանց կոնստրուկցիան, այսինքն՝ պետք է նույնը լինեն դիսպոզիցիան,հիպոթեզը,սանկցիան,մինչդեռ համընկնում են միայն սանկցիաները ,ինչը բավարար չէ արձանագրելու,որ այդ արարքները նույնն են:

-Պարոն Ալեքսանյան, անդրադառնանք մայիսի 29-ին հրապարակված ՄԻԵԴ կարծիքին։ Դրանք կարծես թե տարբերվում են, օրինակ՝ գլխավոր դատախազի պնդմամբ իրավական որոշակիության և հետադարձ ուժի առումով որևէ խնդիր չկա:Ինչպես կմեկնաբանեք դուք:

-ՄԻԵԴ-ը նույնպես արձանագրել է,որ 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության խնդիր , թեև դրա մասին ուղիղ չի ասել, սակայն ՄԻԵԴ-ը գտել է, որ բոլոր այն հանցակազմերը, որոնք հղում են տալիս բլանկետային նորմերին, պետք է լինեն որոշակի և կանխատեսելի: Տվյալ դեպքում ես դա ուղղակի համարում եմ անուղղակի ձևով 300.1-րդ հոդվածի անորոշության փաստի ընդունում:

-Թեև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները խորհրդատվական բնույթ ունեն, այդուհանդերձ ինչ ազդեցություն կունենան գործի քննության համար:

-Չպետք է մոռանալ, որ այդ կարծիքները շատ հեղինակավոր են,թեև այո,դրանք պարտադրող չեն,բայց միևնույն է ՍԴ-ն չի կարող դրանք անտեսել և որոշակի չափով նաև չառաջնորդվել դրանցով ,հետևաբար այն կարող է որոշիչ լինել ՍԴ-ի համար:

-Արդյոք խորհրդատվական կարծիքում նշված դիտարկումները բավարար կհամարվեն ՍԴ-ի կողմից՝ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար:

-Ինչպես նշեցի՝ՍԴ-ն ստիպված է լինելու հաշվի նստել այդ կարծիքների հետ,և կարծում եմ մեծ է հավանականությունը, որ ՍԴ-ն այն կճանաչի Սահմանադրությանը հակասող: Այդ դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված է լինելու 300.1-րդ հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնել և վարույթը կարճել:

-Պարոն Ալեքսանյան, ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիքներն ստանալուն զուգահեռ իշխող ուժն ԱԺ արտահերթ նիստում քննարկման առարկա դարձրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները: Խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո նման նախագծով հանդես գալն ինքնին ճնշման նոր ալիք չէ ՍԴ-ի նկատմամբ:

- Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ:Այն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է: Այս նախագիծը հակազդում է կարևոր սկզբունքների ,օրինակ՝ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորների պաշտոնավարման ժամկետը կրճատվել է,դա չի կարող ունենալ հետադարձ ուժ:ՀՀ Սահմանադրության և իրավունքի սկզբունք է ,որ վատթարացնող օրենքները չունեն հետադարձ ուժ,և այդ սկզբունքի որևէ բացառություն որևէ երկրի իրավական համակարգը չի թույլատրում,ուստի այս սկզբունքը հաղթահաևված չէ:Հնարավոր չէ բացատրել,որ այն դատավորը, որը նշանակվել է մինչև կենսաթոշակային տարիքը պաշտոնավարելու սպասումով, ինչպես կարող է հետագա փոփոխությունների արդյունքում վատթարացված կարգավորումների հետևանքները կրել:

-Միտում չե՞ք տեսնում ՝ հենց խորհրդատվական կարծիքները ստանալուց անմիջապես հետո այդ նախագծի շրջանառության մեջ դնելու հարցում։ Չմոռանանք նաև արտակարգ դրությունը, որի պայմաններում սահմանափակված է քաղաքացիների ամենահիմնարար իրավունքներից մեկը։

-Միտում անշուշտ առկա է :Փաստացի իշխանությունը նման ձևով ցանկանում է համալրել ՍԴ կազմը իրենց համար ցանկալի դատավորներով, ինչու ոչ նաև ՍԴ-ն վերահսկելու համար, ինչն այս պահին իրենց չի հաջողվում: