ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը
Հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազ․ քաղաքացի), ս/թ․ հունիսի 22-ին դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով։
Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումը, դեսպանության կողմից կշարունակվեն չարտերային չվերթների կազմակերպման շուրջ աշխատանքներն՝ ուղղված հաշվառված քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմանը։
Մինչդեռ, ելնելով դեսպանությունում գրանցված, սակայն չվերթներից հրաժարվող քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքից, ինչպես նաև հաստատումից հետո չվերթներին չներկայանալու փորձից, այս ուղղությամբ ևս նոր քայլեր կմշակվեն։
Չարտերային թռիչքների չվացուցակի մասին կհայտնենք առաջիկայում»,-նշված է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին