Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Տնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության

2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Զուտ քաղաքական պայմանավորվածություններից ելնելով՝ մեր իշխանությունները ժամանակ շահեցին և կապիտալ ներդրումներ չկատարելու հաշվին «սուբսիդավորեցին» բնական գազի սակագինը. Օրինակ՝ պետք է փոխվեին խողովականները, սարքավորումները, սակայն ի հաշիվ դրա՝ գազի գինը մնաց նույնը։ Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը դեռ 2019թ. դեկտեմբերին հայտարարում էր, որ Վրաստանից եկող մայր խողովակները շատ մաշված են և հիմնանորոգման կարիք ունեն։ Ըստ նրա՝ մայր խողովակներից շատերն 40-45 տարի գործում են առանց նորոգման, ինչի հետևանքով գազի լուրջ արտահոսք է լինում. ասել է թե՝ նաև կորուստների հաշվին է գազի սակագինը մնացել նույնը։ Իսկ այս ամենի արդյունքում տուժեց գազամատակարարման համակարգը և հնարավոր է՝ հետագա տարիներին ավելի մեծ գումարներ պահանջվի անհրաժեշտ կապիտալ ծախսերը չկատարելու հետևանքով։

Անդրադառնալով սպառողների համար սահմանված գազի սակագներին, հիշեցնենք, որ ՀՀ ՀԾԿՀ-ն որոշեց՝ 2020թ. հուլիսի 19-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, հաստատել հետևյալ սակագները (Տե՛ս աղյուսակը)՝
• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 100 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,
• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,
• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,
• Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ հիմնականում բնակիչների համար բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,
• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 5,7 տոկոսով կամ 13,81 ԱՄՆ դոլարով։
Ամփոփելով վերջին 2 տարիների գազամատակարարման համակարգի վիճակը՝ պետք է փաստեմ, որ գործող իշխանություններն ի վիճակ չեղան ոչ միայն կասեցնել սահմանի վրա գազի գնի բարձրացումը, այլև չկարողացան իջեցնել բնակչության և տնտեսության համար գազի սակագները։ Ավելին՝ արդեն պաշտոնապես հաստատվեց բնական գազի սակագների բարձրացումը տնտեսվարողների համար, ինչի արդյունքում տեղի կունենան ապրանքների և ծառայությունների գների աճը, որը կդրվի սպառողների վրա, կամ մեր կազմակերպությունները արտաքին և ներքին շուկաներից դուրս կմղվեն, քանի որ գործընկեր երկրներում բնական գազի սակագինը անհամեմատ ցածր է, ինչը թույլ է տալիս ավելի էժան ապրանքներ արտադրել, իսկ այս իրավիճակում պարզապես շահեկան չի լինի Հայաստանում արտադրություն սկսելը։ Սեղմված բնական գազի թանկացման արդյունքում մեծ վնաս կկրեն նաև տաքսու, հանրային տրանսպորտի վարորդները՝ ստիպված լինելով իրենց գրպանից վճարել։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար հատկապես այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։
Մի հատկանշական փաստ ևս. բնական գազի սակագնի բարձրացման արդյունքում պետական բյուջեի հարկային մուտքերը կավելանան 15-20 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչին և անհամբեր սպասում են իշխանությունները։
Հիշեցնեմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավելի բարձր սակագնի հայտ էր ներկայացրել՝ խոստանալով 2020-2024 թվականներին շուրջ 60,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարել։ Ակնհայտ է, որ գազամատակարարման համակարգը այդ ներդրումների կարիքը ունի։ Նկատի ունենալով, որ 2020 թվականի ընթացքում բնական գազի բորսայական գինը գրեթե երկու անգամ ավելի ցածր է սահմանի վրա վաճառվող գազի գնից, Հայաստանը լավ հնարավորություն ունի նվազագույնը 2021 թվականի համար կնքել ավելի գազի մատակարարման ավելի շահավետ համաձայնագիր, ինչը թույլ կտա 2021 թվականին իջեցնել բնական գազի սակագները և ֆինանսավորել գազամակատարարման համակարգի ներդրումները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել կառավարության որդեգրած էներգետիկ քաղաքականությունը և պատասխանատվության կանչել գազային բանակցությունները տապալած պատասխանատու պաշտոնյաներին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան