Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

ՍԴ-ն պետք է վերսկսի երկրորդ նախագահի գործով կասեցված վարույթը. Օրբելյան

ՍԴ-ն պետք է վերսկսի Ռոբերտ Քոչարյանի գործով կասեցրած վարույթը՝ նկատի ունենալով, որ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներն արդեն ստացվել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործով ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշեց կասեցնել վարույթը ու դիմել ՍԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ խնդրահարույց հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Մայիսի 29-ին հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովի։

Օրբելյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո ՍԴ-ն պետք է վերսկսի վարույթը և շարունակի գործի քննությունն այնտեղից, որտեղից կասեցվել էր։

Նկատենք, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածում օգտագործվող հասկացությունները ունեն որոշակիության խնդիր, ձևակերպումներն ընդհանուր են, որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության։ Ավելին՝ արձանագրել են, որ Եվրոպային խորհրդի անդամ երկրներում չկա նման նախադեպ։

«Հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեական նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը»։

Օրբելյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի ձևակերպումը հասկանալի չէ և նույնիսկ գտել է, որ խնդիրը գուցե թարգմանության մեջ է, սակայն փաստաբանը վստահեցրեց, որ խնդիրն ամենևին թարգմանության մեջ չէ, թարգմանությունը հստակ և ճիշտ է, այլ՝ ներկայացված դիտարկումը ևս մեկ անգամ հաստատում է պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ հոդվածի ձևակերպումներում հակասություն կա և չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Նշենք, որ խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածում ներառված հետևայլ ձևակերպման մասին, թե Սահմանադրական կարգի տապալումն իրենից ենթադրում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ վիճահարույց է դարձել «նորմը փաստացի վերացնելը» եզրույթը։

Օրբելյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի համաձայն՝ եթե շատ երկրներում ձևակերպումներն ընդհանրական են, ինչպես՝ սահմանադրական կարգ, ապա այն իր մեջ պարունակում է հավելյալ էլեմենտներ, մասնավորապես՝ բռնությունը, ապօրինությունը կամ նմանատիպ այլ եզրույթների առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում նախկինում նշվում էր բռնության էլեմենտը՝ սահմանադրական կարգի տապալում բռնությամբ եզրույթով, որը, սակայն 2009թ փոփոխություններից հետո հեռացվել է։ Օրբելյանը նշեց, որ բռնության տարրն առկա է նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածում է, մինչդեռ ՝ 300.1-րդ հոդվածում բռնության տարրը բացակայում է, հոդվածն ընդհանրապես, փաստաբանի պնդմամբ, իրավաչափ չէ։

Օրբելյանն ուշադրություն հրավիրեց Վենետիկի հանձնաժողովի արձանագրած մեկ այլ հանգամանքի վրա՝ անդամ երկրներում սահմանադրական կարգի տապալում որպես այդպիսին գրեթե չկա, բայց կա պետական դավաճանություն, իշխանության յուրացում, որը ՀՀ քրեական օրենսգրքում առկա է։

«Համադրելու արդյունքում տեսնում ենք, որ,եթե 300.1-րդ հոդվածը հեռացնենք մեր ՀՀ ՔՕ-ից, ապա քիչ թե շատ կհամապատասնենք Եվրոպական ստանդարտներին»,-ասաց Օրբելյանը։

Ըստ նրա՝ եթե խոսքը գնում է ընդհանրական կոնցեպտների սահմանադրականության մասին, ինչպիսին՝ սահմանադրական կարգի տապալումն է, ապա դրանք պետք է կանխատեսելի լինեն։ Այսինքն՝ ընդհանրական հոդվածները չնեղացնելու դեպքում կամ լայն մեկնաբանելու դեպքում, այն կհանգեցնի մարդու իրավունքների խախտման, մինչդեռ՝ առավելություն պետք է տրվի մեղադրյալի իրավունքներին։

ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները հաշվի առնելով ՍԴ-ն հոդվածն հակասահմանադրակա՞ն պետք է ճանաչի ՝ մեր հարցին ի պատասխան Օրբելյանը նշեց, որ դժվար է կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի։

Սակայն ակնհայտ է, որ եթե դիմել է հեղինակավոր այդ կառույցներին՝ մասնագիտական եզրակացության համար, դրանք պետք է ուսումնասիրեն ու հաշվի առնեն նաև որոշում կայացնելիս։

Փաստաբանն արձանագրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգի տապալման) հակասահմանադրական ճանաչվելու դեպքում գործն այդ մասով պետք է կարճվի, իսկ ՀՀ ՔՕ 311-րդ(կաշառքի) հոդվածով մեղադրանքի մասով գործի քննությունը պետք է շարունակվի, եթե դատարանն այլ հիմքեր չգտնի։