Փաշինյանի «սեւ ցուցակը» սառեցվել է. «Իմ քայլի» անհնազանդները շնորհակալ են Ծառուկյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած «սեւ ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա եւ բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։
Ինչպես հայտնի է, Փաշինյանն անհնազանդ պատգամավորների 10-15 հոգանոց ցանկ էր տվել եւ հանձնարարել նյութեր գտնել նրանց դեմ, հունիսի 15-ն էլ վերջնաժամկետ էր նշանակված։
ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, «ապաշնորհ» գտնվեց այդ հարցում, եւ իմքայլականները շունչները պահած սպասում էին, որ նորանշանակ Արգիշտի Քյարամյանը «պատվով» կկատարի հանձնարարությունը։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ «Իմ քայլի» անհնազանդների շրջանում կատակում են, որ շնորհակալ են Ծառուկյանին՝ փրկեց իրենց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին