Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է՝ դատական նիստին ելույթ ունենալու ժամանակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի վստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ հունիսի 19-ին, ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդության քննության ժամանակ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
«Պարոն Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է՝ դատական նիստին ելույթ ունենալու ժամանակ։ Նրա հերթն էր հասել խոսելու, սակայն սրտի հետ կապված խնդիր առաջացավ, հիմա հիվանդանոցում է»,- ասաց Անանյանը։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշենք, որ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին