Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վենետիկի մաստեր-կլասը՝ 300.1-րդ հոդվածի վերաբերյալ

Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները արձանագրել են հետևյալը.

 1-րդ հոդվածում օգտագործվող հասկացու­թյունները ունեն ընդհանուր ձևակերպումներ (օրինակ` «նորմը փաստացի վերացնելը», «սահմանադրական կարգ» և այլն), որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության;

Եվրոպային խորհրդի անդամ երկրներում առկա չեն քրեական նորմեր, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրությունների հատուկ հոդվածներին, ինչպես, որ 300.1-րդ հոդվածն է;

հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեկան նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը։

Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջների բավարարումը ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտ է պահանջում քրեական նորմերի դեպքում՝ հաշվի առնելով դրանց ներգործության ավելի բարձր աստիճանը և, ի թիվս այլ իրավունքների, անձնական ազատության ապօրինի սահմանափակման ուղղակի ռիսկը:

 

ՄԻԵԴ-ը նույնպես պահանջում է, որ մեղադրանքի հիմքում ընկած քրեական նորմի առերևույթ կամայական և անկանխատեսելի մեկնաբանու­թյունն՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, քրեական գործով դատաքննությունը ամբող­ջությամբ կարող է դարձնել անարդար՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո։ ՄԻԵԴ-ի նախադեպերը արձանագրում են, որ անձին ազատությունից զրկելու դեպքերում հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության սկզբունքը պահպանված լինի: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ ազատությունից զրկելու պայմանները հստակ ձևակերպված լինեն ներպետական օրենսդրությամբ և այդ օրենքները իրենց հերթին լինեն «կանխատեսելի իրենց կիրառման մեջ, որպեսզի համապատասխանեն «օրինականության» կոնվենցիոն չափանիշին: Այս չափանիշը պահանջում է, որ օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության հնարավոր բոլոր ռիսկերից և հնարավորություն տա անձանց, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության օգնությամբ տվյալ պայմաններում ողջամտության աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որ գործողությունը կարող է ունենալ:

Փաստացի այս նոր փաստաթղթով Վենետիկի հանձնաժողովը հաստատեց հենց իր 2009 թվականին Քրեական օրենսգրքի փոփոխությունների և 300.1-րդ հոդվածի մշակման հեղինակների դիրքորոշումները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի CDL(2009)042 եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող 300.1-րդ հոդվածին, ուղղակի նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:

Այսպես` 300.1-րդ հոդվածը չի բավարարում որոշակիության և կանխատեսելիության թե՛ Սահմանադրության և թե՛ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին: 300.1-րդ հոդվածի առանձին ձևակերպումներ չեն համապատասխանում որոշակիության նույնիսկ այնպիսի աստիճանի որը հնարավոր կլիներ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայի միջոցով:

Գրիգորյան Սարգիս

GPartners իրավաբանական ընկերություն