Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այս իրավիճակը հետեւանք է ճակատագրական սխալների, որը թույլ են տվել կառավարությունն ու Փաշինյանը. Վանեցյան

Այս իրավիճակը հետեւանք է ճակատագրական սխալների, որը թույլ են տվել կառավարությունն ու Փաշինյանը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Թերթը գրում է. «Քաղաքական դաշտում ընդդիմադիրները համախմբվում են։ Մի բլոկում ԲՀԿ-ն է, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն։ Մենք փորձեցինք պարզել, թե այս ուժն ինչպես է վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին, եւ մի քանի հարց ուղղեցինք Ա․ Վանեցյանին։

Պարոն Վանեցյան, վարչապետը, հրապարակելով մեկ օրում հիվանդացածների թվերը (665 նոր դեպք), ինքն իրեն եւ հասարակությանը հարց տվեց. ի՞նչն ենք սխալ անում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն ենք սխալ անում։

Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, կփորձեմ ներկայացնել հարցի պատասխանը՝ կետ առ կետ.

1. Նախ՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել՝ ի՞նչն ենք սխալ արել, ոչ թե՝ անում։ Այսօրվա վիճակը հետեւանքն է մի շարք կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը եւ անձամբ՝ Փաշինյանը։ Պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ եւ ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի եւ դեռեւս չդադարող ողբերգության պատճառը։

2. Այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում. ա) ուշ է սկսվել համաճարակի դեմ պայքարը. խստացումներ եւ սահմանափակումներ մտցնելու փոխարեն՝ վարչապետը մարդկանց կանչում էր հանրահավաքների, բ) հայտարարված կարանտինը երկրում կրել է ձեւական բնույթ եւ չի տվել ակնկալվող արդյունքը, գ) առողջապահական համակարգը կորցրել է շատ կարեւոր ժամանակահատված եւ պատշաճ չի նախապատրաստվել այս ծավալներին, դ) կառավարությունը չի կարողացել եւ առ այս պահը չի կարողանում ապահովել թեստավորումների անհրաժեշտ քանակն ու ճիշտ մեխանիզմը, տապալվել է զանգվածային թեստավորման վճռորոշ գործոնը, ե) ճակատագրական սխալներից է մայիսի 4-ից առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների սահմանափակումների թուլացումը։

3. Կա՞ արդյոք բացատրություն, թե մայիսի 4-ից սահմանափակումները թուլացնելուց ինչու միայն 2 շաբաթ անց իշխանությունը կարեւորեց դիմակների կրումը եւ հիմա 24 ժամ նման կոչ է անում։ Դրա հետեւանքով կորցրինք 14 օր եւ ունեցանք վարակի անկառավարելի տարածում։

4. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի եւ սեփական վարքագծի անհամապատասխանությունը։ Խոսքն ամենեւին միայն արցախյան հայտնի լուսանկարի մասին չէ. եկեք չմոռանանք, որ նույն կառավարության եւ ԱԺ նիստերին դիմակների կրումը մինչեւ վերջերս չուներ պարտադիր բնույթ։
Աններելի սխալների ցանկը կարելի է երկար թվարկել։ Դրանք անպայման դառնալու են շատ լուրջ քննարկման եւ հետաքննության առարկա, որովհետեւ դրանց գինը շատ թանկ է՝ մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։

Բայց իշխանությունն ասում է, որ հասարակությունը կարգապահ չէ, դիմակներ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում։

Իշխանության պայքարի միակ գործիքը մնացել է դիմակը։ Ես ունեմ մեծ կասկած, որ համաճարակային վիճակը ճիշտ չէ գնահատվում, եւ միայն դիմակով հնարավոր չէ մեղմել այն։ Դիմակը որպես դոմինանտ գործիք կիրառելու պահը բաց է թողնված։ Այս պահին ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կրում է դիմակներ, եւ նրանց մեղադրելն ազնիվ չէ, իսկ խնդիրը միայն դիմակների մեջ տեսնելը լուրջ չէ եւ նման է մյուս հարցերի վրա աչք փակելուն։
Այս պահին հիմնական սխալները տեղի են ունենում երեք հարթության մեջ.

1. Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են եւ ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն եւ ժողովրդին ներկայացնել հեռանկարը։

2. Ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, եւ ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի։

3. Հայաստանն ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից եւ առողջությունից։ Մեզ պետք է գրագետ ձեւակերպել միջազգային օգնության ծավալները, որակը եւ բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի եւ հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ եւ ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում։

4. Ժողովրդի հետ իշխանությունների կոնտակտը շատ դժվար է ստացվում, քանի որ մարդիկ արդեն չեն հասկանում՝ ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել եւ որը՝ ոչ։ Իշխանությունն ամեն օր փոխում է իր խոսքի ինտոնացիաները, մարդկանց շերտավորում է, թիրախավորում՝ ըստ քաղաքական նախընտրությունների, ստեղծում է լարվածություն՝ հասարակական տարբեր խմբերի միջեւ։ Երկրի համար այս դժվար շրջանում առաջին պլան են բերվում վիճելի քրեական գործեր, որոնք առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս եւ լարվածություն, իրար դեմ են հանում մարդկանց՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նման պայմաններում՝ պառակտված հասարակությամբ, շատ դժվար է պայքարել միասնական ճակատով։ Միաժամանակ, իշխանությունն իր բոլոր քարոզչական ռեսուրսները կենտրոնացնում է՝ հանրությանը համոզելու համար, թե ինչ-որ այլ, մութ ուժեր են շահագրգռված հանրությանը պառակտելու հարցում։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը շատ լավ տեսնում է իրականությունը։ Իսկ այդ քարոզչական ռեսուրսներն այսօր խիստ անհրաժեշտ են հակաճգնաժամային, իրական պայքարի համար։

5. Ազգային ժողովն ու կառավարությունը շարունակում են համաճարակի եւ դրա տնտեսական հետեւանքների հետ ուղղակիորեն կապ չունեցող բոլոր օրենքների ու նորմատիվ ակտերի ընդունումը, քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական-քրեական հետապնդումները, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ իրենց իրավունքները կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներին պաշտպանելու համար` ակամա ստեղծելով վիրուսի տարածման մեծ վտանգ:

Ձեր կարծիքով, հնարավո՞ր է սխալների շտկում եւ իրավիճակի բարելավում։

Վարչապետի հնչեցրած հարցը ես ապառնի ժամանակով կձեւակերպեի. ի՞նչն ենք սխալ անելու։

1. Շարունակելու եք սխալ հասկանալ իրականությունը

2. Չեք լսելու ուրիշների խորհուրդները եւ առաջարկները

3. Չեք ներգրավելու կառավարչական ունակություններ եւ փորձ ունեցող մարդկանց

4. Չեք գիտակցելու, որ հասարակությունները լսում եւ ընդունում են նրանց, ում հարգում են՝ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում։