Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդատվական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրից դուրս գալով, ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Մենք գտնում ենք, որ այս մակագրությունների կարգը միջդատական վարույթների հետ կապված, որոնք տեղի են ունենում ՀՀ–ում, այսինքն դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որեւէ դատավորի եւ մակագրությունն իրականացնում է, գտնում ենք, որ սա ի սկզբանե խախտում է արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ չի ապահովվում այն երաշխիքը, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը, չի կարող այնպես լինել, որ որ պետությունը, այս դեպքում դատարանի նախագահը որոշի իր նախընտրած դատավորին տալ»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ Շենգավիթի դատարանում բացառությամբ 2–3 դատավորի մնացած մասով ակնհայտորեն միշտ խնդիր է լինում. «Կան կոնկրետ դատավորներ, որոնց մասով միշտ խնդիր կա։ Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար ահազանգում են, որ օրինակ վարույթ իրականացնող մարմինները ձգտում են իրենց համար խիստ կարևոր գործերով կալանավորման միջնորդությունները ներկայացնել այնպիսի ժամկետներում, երբ Երևանում հերթապահություն է իրականացնում Շենգավիթի նստավայրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին