Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)
Հայաստան

Վերաքննիչ դատարանն աննախադեպ ծավալի աշխատանք է կատարել. Արամ Վարդեւանյան

 

Այս մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ մի դատական նիստ, որը բոլորի համար տեսանելի, հասկանալի եւ ընկալելի էր. դա իսկապես, իմ կարծիքով, աննախադեպ դատական նիստեր էին: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերչտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ 2 մլրդ դրամի գրավի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Իմ պրակտիկայում նման տեսակ ծավալով, բովանդակությամբ դատական նիստ մենք երեւի թե չէինք տեսել: Սա ես ուզում եմ ընդգծել դրական առումով: Ուզում եմ ընդգծել, որ այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված եւ գտավ, որ մեր վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի:

Իհարկե, պետք է նշել, որ թիվը, որ սահմանվեց՝ 2 մլրդ դրամ գումարը, սա ՀՀ-ի պատմությանմեջ աննախադեպ է: Կտեսնենք հետագա զարգացումները: Ամեն դեպքում այստեղ ես կարեւորն այն է, որ գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր բոլորի համար»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ Հայաստանում ոչ կողմնակալ, օբյեկտիվ ցանկացած իրավաբանի կասի, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորում. «5 ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ եւ երբեւէ չի խոչնդոտել, չի թաքնվել քննությունից, որ 2018-ի ամռանը իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան, գիտակցելով, թե ինչ է սպասվում: Այն պարագայում, երբ տեսնում եք, որ անձինք չեն գալիս: Նա եկել էր մինչեւ կալանավորման նիստը հայտարարելով, որ պայքարելու է արդարության համար: Այդ պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարանի նկատմամբ բացառիկ հարգանքի դրսեւորում էր, որ չնայած առողջական խնդիրներին, չնայած կորոնավիրուսային վարակի ռիսկերին, ամեն դեպքում եկավ դատարան եւ ներկայացավ, բայց չկարողացավ մնալ մինչեւ վերջ:

Հետեւաբար, մինչեւ բժիշկները չգտնեն, որ անհրաժեշտություն չկա, պարոն Քոչարյանը գտնվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Անդրադառնալով գրավը վճարելուն, պատպանն ասաց. «Գրավը սահմանվել է գումարային ձեւով, թե ինչպես կլինի այդ գործընթացը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեք, որ նոր է որոշումը կայացվել: Այդ գումարը պետք է փոխանցվի վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին:

Գիտեք, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, թեեւ ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս նիստերը ակնհայտ դարձրեցին, որ կալանավորում չի կարող լինել»:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե այդ գումարը չհավաքվի, Վարդեւանյանն ասաց. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»: