Էս նեյնիմներին պետք է վերջ տալ, հասցե առ հասցե հրապարակեք. Նիկոլ Փաշինյանը զայրացավ
Մենք անձնական տվյալները սրբորեն պաշտպանում ենք, դրա համար հանրության մի ստվար զանգվածը չի հավատում, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 20-րդ միջոցառումը ենթադրում է, աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվեն համապատասխան կայքում եւ դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հայտարարեց, որ այստեղ անձնական տվյալների խնդիր կա, ինչն առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը:
Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու մարդիկ պետք է ցանկանան, որ իրենց անունները չհրապարակվեն, եթե թաքցնելու բան չունեն:
«Էս նեյնիմներին պետք է վերջ տաք, հրապարակեք հասցե առ հասցե: Հրապարակեք էն մարդկանց հասցեները, որոնք առավոտից երեկո կորոնավիրուսի դեմ խոսում են, ընտանիքի անդամների կեսը հիվանդ ա: Ով չի ուզում իր տվյալը հրապարակվի, մի դիմեք այս օգնության համար»,-ասաց վարչապետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին