Վենետիկը փրկեց Արմեն Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։
Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺում չեղարկելու հնարավորության մասին է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի կարծիքն այս հարցում դրական է, եւ այդ պատասխանը հիմնավորել են կորոնավիրուսի պանդեմիայով։ Այսինքն, Արմեն Սարգսյանն այս անգամ, ստորագրելիս, գոնե արդարանալու տեղ կունենա եւ հերթական անգամ ստիպված չի լինի Փաշինյանից պարտադրված որոշում կայացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին