Ամեն ինչ սկսվեց դիմակից. Լոռու մարզում տեղի ունեցած կրակոցների հետքերով (տեսանյութ)
Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից։ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլի հրապարակումների` Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև վիճաբանություն էր եղել , որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։ Իսկ ինչն է եղել երկու անձանց միջեւ վիճաբանության պատճառը: Մեզ հասած տեղեկություններիր համաձայն՝ Միհրան Սիմոնյանը վերոնշյալ օրը մտել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» սննդի կետ , որպեսզի հաց ուտի, վերջինիցս պահանջել են դիմակ կրել, սակայն Սիմոնյանն ասել է, որ եկել է հաց ուտի , հաց ուտի վերջացնի եւ դիմակը կրի, ինչպե՞ս կարող է դիմակով հաց ուտել:
Արդյունքում, Միհրան Սիմոնյանի եւ սննդի կետ աշխատակից Արտյոմ Աքուլյանի միջեւ վիճաբանություն է եղել դիմակի շուրջ, ինչի արդյունքում էլ հնչել է կրակոց , եւ Միհրան Սիմոնայնին տեղափոխել են հիվանդանոց: Ցավալի է, սակայն փաստ, որ անգամ դիմակի շուրջ առաջացած խոսակցությունն այն աստիճան է թեժանում, որ երիտասարդները գործի են դնում զենք եւ փորձում զենքի միջոցով միմյանց միջեւ առաջացած կոնֆլիկտը լուծել :
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին