Արցախում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի ուժեղացման խնդիրը շարունակում է Արցախի իշխանությունների առաջնահերթությունների շարքում մնալ և դրսևորվել նորանոր զարգացումներով:
Եթե արտակարգ իրավիճակը երկրում երկարաձգվել է ևս մեկ ամսով և պարետի որոշմամբ ընդլայնվել է սահմանափակումների կարգը՝ հաշվի առնելով առանձին բնակավայրերում կորոնավիրուսով հիվանդանալու վերջին դեպքերը, որոնք կարող են համավարակի տարածման աղբյուր դառնալ, ապա նման պարագայում միանգամայն տրամաբանական է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը:
Ըստ Ա. Հարությունյանի, խումբը ներկա փուլում կզբաղվի երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ, պայքարի միջոցառումների մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ, ,քանի դեռ համաճարակի դրսևորման վարքագիծը աշխարհում անորոշ է մնում և աղետի դեմ համատեղել է պետք բոլոր ուժերըե:
Հետագայում խումբը, որի կազմում ընդգրկված են բժշկական հաստատությունների և ոլորտի պատասխանատուներ, փորձառու մասնագետներ, բնակչության առողջության պահպանմամբ պայմանավորված, հանդես կգա մասնագիտական առաջարկություններով, կոնկրետ ծրագիր կմշակի՝ միտված համակարգում արմատական բարեփոխումների իրագործմանը: ԱՀ ղեկավարն ավելորդ չի համարում ընդգծել, որ հանրապետությունում աստիճանաբար ներդրվելու է բնակչության անվճար բուժսպասարկում, ինչը ներառված է նախագահի նախընտրական ծրագրում:
Գործընթացը սկսված է և համապատասխան կառույցների ղեկավարներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին