Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Փաշինյանն ուզում է, որ պատմության մեջ մի Սահմանադրություն էլ իր անունով մնա

«Փաստը» գրում է․ 

«Իշխանափոխությանը հաջորդած երկու տարվա ընթացքում սահմանադրական հնա­րավոր փոփոխությունների մասին շատ է խոսվել: Մասնավորապես, իր ելույթներում այս թեման անընդհատ շոշափում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվ ուշադրության է արժանի այն հանգա­մանքը, որ սկզբնական շրջանում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների թեման կապում էր սուպերվարչապետական համակարգը վերացնելու անհրաժեշտու­թյան հետ: Վերջինս կարծում էր, թե Սահմա­նադրությամբ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորություններ և լծակներ են կուտակված` ի հաշիվ իշխանության այլ մարմինների:

Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հասկացավ, որ իր կողմից բնորոշված սուպերվարչապետական համակարգը շատ ձեռնտու է իր իշխանության ամրապնդման համար, որից հետո ինքը և իր թիմակիցները սկսեցին կտրուկ հերքել սուպերվարչապետական համակարգի գոյությունը` նշելով, թե ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող:

Սակայն այս հարցում իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը էականորեն ազդեց նրանց` Սահմանադրությունը փոփոխությունների անհրաժեշտությունը կապվեց դատական համա­կարգի բարեփոխումների հետ:

Եվ պատահական չէ, որ դեռևս անցած տարվանից Փաշինյանն ընդգծում էր, թե ՍԴ-ի հարցը լուծելու համար իրենք գնալու են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Սակայն քանի որ Սահմա­նադրության փոփոխությունների նոր նա­խագծի ձևավորումը ժամանակատար գոր­ծընթաց է, դրա համար ՍԴ գործող կազմի փոփոխության հարցը Սահմանադրության ընդամենը մեկ դրույթի փոփոխության ան­վան տակ դրվեց հանրաքվեի:

Բայց ապրիլի 5-ի հանրաքվեի ձախողու­մից հետո ՍԴ-ն և դատական համակարգը վերակազմավորելու համար հիմնական ճա­նապարհը մնում է համընդհանուր սահմա­նադրական փոփոխությունների իրականացումը կամ, այլ կերպ ասած, նոր Սահմանադրությունը:

Թերևս սրանով է պայմանավորված, որ խորացող կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման հարցերը թողած` վարչապե­տը մասնակցում է սահմանադրական բարե­փոխումների հանձնաժողովի նիստին և հայ­տարարում, թե մեզ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ:

Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը կամ մնացել են սոցիալական ու առողջապահական խնդիրներին դեմ հանդիման, իսկ վարչապե­տն այս նեղ իրավիճակում նոր Սահմանադ­րության թեմա է առաջ մղում, որը հանրու­թյանն այս պահին հետաքրքիր չէ:

Բնական հարց է ծագում` եթե գործող Սահմանադրությունն այդքան անընդունելի էր, ապա ինչու էր Փաշինյանը երկու տարի պաշտոնավարում այդ Սահմանադրության առկայության պայմաններում: Չէ՞ որ կարող էր իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Սահմանադրությունը փոփոխելու նա­խաձեռնությամբ հանդես գալ:

Ու հետաքրքրական է, որ ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում Փաշինյանը սահմանադրական փոփոխություննե­րի անհրաժեշտությունը դիտարկում է նաև ներդրումների ներգրավման լույսի ներքո:

Վերջինս սահմանադրական բարեփոխում­ների հանձնաժողովի նիստին ունեցած իր ելույթում օտարերկրյա ներդրումների ներգ­րավման խնդիրը կապեց նոր Սահմանադ­րությամբ նախատեսվող դատական համա­կարգի բարեփոխման հետ:

Բա եթե իշխանությունները գիտեին, որ սահմանադրական փոփոխությունների մի­ջոցով կարող են մեծ ներդրումների հոսք ապահովել, ապա ինչու Փաշինյանն այդ գոր­ծընթացը ավելի վաղ չէր նախաձեռնում, որ­պեսզի զարգացնի տնտեսությունը:

Այս տեսանկյունից մենք ունենք դառը փորձ, որովհետև կար ժամանակ, երբ նա հայտարա­րում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան, քանի որ քաղաքական անորոշություններն արգելա­կում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, բայց դրանից հետո ևս Հայաստանը շարունակեց մնալ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունից դուրս: Հիմա ընդհանրապես ամեն ինչ տապալած «քայլողները» որոշել են հերթական մեղավոր գտնել:

Իսկ իրականում Երևի թե Փաշինյանը միայն մեկ նպատակ կարող է ունենալ, որ պատմության մեջ մի Սահմանադրություն էլ իր անունով մնա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: