Դատարանը կգնահատի սկանդալային Արթուր Մոլոդոյի (Աթաբեկյան) գողական բարքերի ազդեցությունը կալանավայրում
Ռուսաստանի Քննչական կոմիտեն (ՌՔԿ) ավարտել է քրեական գործի հետաքննությունը «օրենքով գողի» դեմ, որը մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու եւ ուղղիչ գաղութի գործունեությունը խաթարելու մեջ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Տվերի մարզում ՌՔԿ բաժնի մամուլի ծառայությանը:
Խոսքը Արթուր Մոլոդոյի (Արթուր Աթաբեկյան) մասին է, որը աղմկոտ պատմության կենտրոնում է հայտնվել գողական ուղերձում Ադրբեջանի գլխավոր «օրենքով գողի» ստորագրությունը կեղծելու պատճառով: Նա փորձել է քրեական ավանդույթներ հաստատել կալանավայրում, պարզաբանում է «PrimeKraim»-ը: Դատարանը պետք է գնահատի նրա գողական վարքի ազդեցությունը դատապարտյալների վրա, գործի նյութերը ուղարկվել են ըստ էության քննության:
Հետաքննության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2016թ․ դեկտեմբերին մեղադրյալը ճանաչվել է «օրենքով գող»: 2018-ին նրան ուղարկել են պատիժը կրելու Տվերի շրջանի ուղղիչ գաղութում (ИК-6): Այնտեղ տղամարդը կատարել է կալանավայրի կանոնների 789 խախտում, որի համար նրան քանիցս տեղափոխել են մենախուց եւ տուգանային մեկուսարան:
2019թ․ հոկտեմբերին «օրինքով գողը» հարձակվել է ИК-6-ի աշխատակիցների վրա, հարվածել է նրանց՝ ցանկանալով բարձրացնել իր քրեական հեղինակությունը դատապարտյալների շրջանում: Պատիժը կրելու ընթացքում մեղադրյալը աշխատողներին եւ դատապարտյալներին հայտնել է, թե ինքը քրեական կարգավիճակ ունի, «օրենքով գող» է՝ պահանջելով, որ ենթարկվեն իր կամքին, ցուցումներին եւ կարգադրություններին:
Արթուր Մոլոդոյը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ 2017-ի մարտին ընկերների հետ Դոնի Ռոստովի բնակչին ծեծի է ենթարկել՝ գողական գաղափարներ քարոզելով: Տուժածը ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք որակվել են որպես առողջությանը հասցված ծանր վնաս:
2019-ի օգոստոսի 19-ին հաղորդվել է քրեական աշխարհում Արթուր Մոլոդոյի պատճառով բարձրացած աղմուկի մասին: Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի, իր վրդովմունքն է հայտնել գողական «ուղերձում» իր ստորագրությունը կեղծելու կապակցությամբ: Դրանում Քութայիսի գողական կլանի հեղինակությունները ազատազրկման վայրերում գտնվող բանտարկյալներին կոչ էին անում նոր «օրենքով գող» Աթաբեկյանին «պատշաճ կերպով» վերաբերվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին