Դատարանը վաղը կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. Ծառուկյանը հաստատեց
Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս լուրը լրագրողներին ԱԱԾ շենքից դուրս գալով հայտնեց Ծառուկյանը։
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։
Հարցին՝ ի՞նչ քրեական գործով էր հարցաքննությունը, ԲՀԿ առաջնորդը խնդրեց հիմել իրավապահ մարմիններին. «Ինձ հետ կապված որեւէ բան չկա, որեւէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որեւէ մեկը, որը բան ունի ասելու թող գա առերեսման։ Շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, դուք էլ կտեսնեք»։
Հարցին՝ ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-իմ իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Ծառուկյանը պատասխանեց. «Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի եւ կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին