Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հաջորդն Արմեն Սարգսյանն է. ռուս քաղաքական վերլուծաբան

«Տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

«Մոդեստ Կոլերովը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ այս փուլում, և դա սպասելի էր: Սակայն, նրա խոսքով, անկասկած է նաև, որ այս քաղաքական գործընթացն ունի իրավական հիմքեր, քանի որ ամենաքիչը ՀՀ օրենսդրության մոխրագույն գոտում մինչև ամենավերջերս ողջ ՀՀ տնտեսությունն էր գործում:

«Այդ մոխրագույն գոտում մշտապես կարելի է գտնել մեղադրանք ցանկացած խոշոր սեփականատիրոջ կամ օլիգարխի համար: Սա ակնհայտ է, մոխրագույն գոտին միշտ ենթադրում է կոնֆլիկտ օրենքի հետ: Ակնհայտ է, որ այս քաղաքական գործընթացը հենց հիմա սկսելը կրում է քաղաքական բնույթ, քանի որ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Փաշինյանին այլևս հարկավոր չէ: Նա երկու տարի առաջ աջակցեց Փաշինյանին, փաստորեն, իսկ ներկայումս այլևս հարկավոր չէ, վերջ: Եվս մեկ անգամ հիշեցնեմ հայտնի արտահայտությունը, որ յուրաքանչյուր հեղափոխություն, նույնիկ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, խժռում է իր հայրերին և զավակներին, դա տրամաբանություն է, ցանկացած հեղափոխական գործընթացի տրամաբանությունն է, և ուժային կառույցների ղեկավարների հեռացումն այդ գործընթացի շարունակությունն էր, դա ակնհայտ է»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Նրա կարծիքով՝ ՀՀ նոր Սահմանադրությունը, որի մասին Փաշինյանն է խոսում, սպառնում է ՀՀ նախագահի ներկայիս դիրքին և կարգավիճակին:

«ՀՀ նախագահը ևս իր դերակատարությունը խաղացել է, օգտագործվել է, և նա ևս պետք է անխուսափելիորեն հեռանա: Ուստի ոչ մի զարմանալի բան, ոչ մի նոր բան տեղի չի ունենում: Ակնհայտ է, որ գործընկերներից ազատվելը յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում սպասելի գործընթաց է: Փաշինյանը եկել է իշխանության հեղաշրջման արդյունքում, սկզբում նրան հարկավոր էին գործընկերներ, ներկայումս նրան այդ գործընկերները պետք չեն, բացի դրանից, ակնհայտ է, որ նոր Սահմանադրությունն այլևս խորհրդարանական և վարչապետական չի լինելու, այն լինելու է նախագահական, և Փաշինյանը հավակնում է դառնալ նախագահ: Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, կփորձեն ազատազրկել, նրա կուսակցությունն էլ կտապալվի այդ դեպքում, քանի որ, ըստ իս՝ նրա կուսակցությունը կրում է անձնավորված բնույթ»,- ասաց նա:

Խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ անկայունացումը սովորական սցենար է յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում: Նրա խոսքով՝ հեղափոխական իշխանությունն իր գոյատևման մի որոշակի փուլում դադարում է կիսվել իշխանությամբ և ետ է մղում իր գործընկերներին՝ դրանով իսկ մեծացնելով իր քաղաքական հակառակորդների թիվը: Սա, Կոլերովի պնդմամբ, ապագայում հանգեցնելու է իշխանություններից դժգոհ հատվածի շեշտակի աճին, իսկ ներկայումս, նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները դեռ ունեն աջակցություն հասարակության շրջանում»,-գրում է լրատվամիջոցը: