Մանկապարտեզի աշխատակիցները սպասման մեջ են. փոխքաղաքապետի խոստումը՝ օդում կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները սրտատրոփ սպասում են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոստացած հավելյալ ֆինանսական միջոցներին:
Հիշեցնենք, որ Վիրաբյանը դեռեւս մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ ենք գտնելու»։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ չի գտել ֆինանսական այդ միջոցները: Ավելին՝ Երեւանի նախակրթարանների աշխատողները մտահոգված են, նրանք այս հարցով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:
Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվել են ֆինանսական այդ միջոցները, թե ոչ, արդյոք այս ժամանակահատվածում աշխատելու համար նախակրթարանների աշխատողները կստանան պարգեւավճարներ, թե ոչ:
Սակայն մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից արձագանքել են՝ նշելով հետեւյալը. «Այս օրերին մանկապարտեզներ հաճախող աշխատակացիներին հավելյալ ֆինանսական խրախուսում տալու հարցը դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ամիսը շուտով կավարտվի, բայց խրախուսելու համար Վիրաբյանի խոստացած ֆինանսական հավելյալ միջոցները դեռեւս գտնված չեն, ու հարց է՝ կգտնվեն, թե ոչ, բայց հայտարարությունը համայնքային պաշտոնյայի շուրթերից հնչել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին