Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Բռնաճնշումներն արագացնում են ընդդիմադիր բեւեռի բյուրեղացման գործընթացը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային ճգնաժամը դեռեւս նահանջելու նախանշաններ ցույց չի տալիս, ընդհակառակը, կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում գնալով ավելի վատ իրավիճակում է հայտնվելու։

Եվ արդյունքում ոչ միայն խորանալու է առողջապահական համակարգի կոլապսը, երբ բազմաթիվ ծանր հիվանդներ հնարավորություն չեն ունենա հիվանդանոցներում բուժում ստանալ, այլեւ մեծապես սրվելու է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Ուստի այս իրադրության պայմաններում պետք էր ենթադրել, որ իշխանությունները կառաջնորդվեն կշռադատված եւ հաշվարկված քայլերով, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։

Բայց մեր երկրի կառավարման պատասխանատուները փաստացի ձախողեցին կարանտինային հայտարարված ժամանակաշրջանում հակահամաճարակային կանոնների պահպանման եւ մարդկային շփումները նվազագույնի հասցնելու իրենց առաքելությունը։

Իսկ հիմա, երբ արդեն վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել, իշխանությունները ամբողջ թափով ձեռնամուխ են եղել հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրի իրականացմանը։ Սակայն քաղաքական իմաստով ակնառու է, որ կառավարությունն ի վիճակի չեղավ վարակը արմատախիլ անել հենց սաղմնային փուլում, իսկ այդ ձախողումը գտնվում է իշխող ուժի քաղաքական պատասխանատվության տիրույթում։

Եվ քանի որ երկիրը ավելի է գլորվում դեպի խորացող ճգնաժամը, ապա այս խնդրի նկատմամբ անտարբեր չեն կարող գտնվել ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Այսպիսի ծանր իրադրության պայմաններում ելքերից մեկն էլ այն էր, որ իշխանությունը փորձեր համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիրների հետ, աշխատեր ընդդիմադիր շրջանակներից եւ հանրային սեկտորից պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավել ճգնաժամի հաղթահարման գործընթացում, ստեղծել համերաշխության մթնոլորտ, բայց իշխող ուժը, որը չունի այն բարձր մասնագիտական որակները, որոնք ամենից պահանջվածն են այս փուլում, որոշել է միայնակ անցնել ճգնաժամի «հաղթահարման» ճանապարհը։

Եվ եթե ճգնաժամի հաղթահարումը մնում է իշխող ուժի ուսերին, ապա բնական է, որ յուրաքանչյուր ձախողում պետք է համապատասխան գնահատական ստանա ընդդիմադիր ուժերի կողմից, ինչն էլ այսօր տեղի է ունենում, անգամ հնչում են կառավարության ու հենց վարչապետի հրաժարականի պահանջներ։
Բայց իշխանությունները, որոնք առանց այն էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկել իրենց հանդուրժողական կեցվածքով, այս օրերին սկսել են առավել քան ծանր տանել յուրաքանչյուր քննադատություն։ Պատճառն այն է, որ իրենց համար եւս տեսանելի է, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները։ Եթե նրանք ունենային նախկին հանրային վստահության պաշարը, ապա այսքան մեծ հիստերիայի մեջ չէին ընկնի։

Իշխանությունների սարսափն ավելի խորացավ, երբ պարզվեց, որ մեկ ուժի, մեկ անձի հետեւից կարող են փողոց դուրս գալ մեծաթիվ մարդիկ, առավել եւս արտակարգ դրության ժամանակ:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտակարգ դրություն չլինի, իսկ ընդդիմադիր ուժերը միավորեն իրենց ուժերը: Բայց արտակարգ դրությունը անընդհատ երկարաձգվում է: Երեւի այդպես է պետք:

Ու դրանից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել ընդդիմադիր ուժերին լռեցնելու հարցը, որպեսզի նրանք չհամարձակվեն կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, որը գնալով հանրային մեծ աջակցություն է գտնում։

Իսկ այս ֆոնին իշխանությունների գործիքակազմի հիմնական բաղադրիչը ռեպրեսիվ քայլերն են։ Բռնաճնշումների հերթական թիրախը դարձել է ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը։ Վաղը ճնշումների եւ նոր քրեական գործերի թիրախ կարող է դառնալ մեկ այլ ընդդիմադիր ուժ։ Սակայն իշխանությունների այս գործելակերպի արդյունքում ընդդիմադիր դաշտում նոր գործընթացներ են արձանագրվում։

Ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները պայմաններ են ստեղծում, որպեսզի այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, որոնք գործում էին տարանջատ, միավորեն իրենց ջանքերը։ Դրա նշաններն արդեն կան, ու ակնհայտ է, որ հիմնականում իրավիճակի շուրջ ընդհանուր փոխըմբռնում կա։

Շատ հավանական է, որ իշխանության բռնաճնշումների վերջնական արդյունքը լինի այն, որ ձեւավորվի մի հզոր ընդդիմադիր բեւեռ, որի հետ գործ ունենալը իշխանության համար ավելի դժվար է լինելու, քան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ առանձինառանձին։ Այսինքն, փաստացի, աստիճանաբար իրականություն է դառնում «կոնսենսուս մինուս 1» հայտնի բանաձեւը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում