Ինչո՞ւ «թիթեռի կյանք» ունեցավ Փաշինյանի ձայնով հայտարարությունը
«Փաստ» թերթը գրում է. «Եթե նախկինում ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին հայտնի հայտարարությունը հնչում էր ենթադրաբար ԱԻՆ աշխատակցի ձայնով, ապա շաբաթ օրը առավոտ կանուխ արդեն «խոսում էր» Նիկոլ Փաշինյանը։
Փաստացի, որոշվել էր ԱԺ նիստում վեցանգամյա փորձերից ավելի լավ ստացվածով զգաստացնել մարդկանց: Սակայն այդ նորամուծությունը, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեցավ: Կիրակի շրջիկ մեքենաներից նորից հնչում էր «հին, բարի» ձայնը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Փաշինյանի ձայնով հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել հանրության շրջանում: Ավելին, որոշ դեպքերում քաղաքացիներ են մոտեցել այդ մեքենաներին և խնդրել «էդ ձայնն անջատել», որովհետև ազդում է մարդկանց նյարդերի վրա:
Մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին զեկուցվել է վարչապետին՝ հուշելով, որ այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում և կարող է էապես ազդել Փաշինյանի՝ առանց այդ էլ փլուզվող վարկանիշի վրա: Ըստ այդմ էլ որոշվել է դադարեցնել նորամուծությունը:
Հիշեցնենք, որ վարչապետը ԱԺ-ում հիշյալ կոչը հնչեցրել էր 6 անգամ՝ հավելելով.
«Սիրելի հայրենակիցներ, այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ այսպես՝ 1+1+1+1... և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, առանց տուրք տալու ստահոդ լուրերին: Եվ մենք միասին կհաղթենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան