Իմքայլականները Ծառուկյանի գործով «փաստաթուղթ» են տարածում. դրա ժամանակը գտել է նաեւ Արսեն Թորոսյանը
Իմքայլական նախարարներն ու պատգամավորներն ակտիվ կերպով տարածում են թուղթ՝ որպես Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ խուզարկությունների համար հիմք հանդիսացած՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի հիմնավոր լինելու ապացույց:
Չնայած թուղթը չունի ոչ կնիք, ոչ ստորագրություն, իմքայլականներն իրենց գրառումները նշում են փաստաթուղթ:
Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ այդ թղթում երեւում են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Գեղարքունիքի մարզում բաժանված ընտրակաշառքները: Հետաքրքիր է, որ այդ «փաստաթուղթը» հրապարակելու եւ ֆեյսբուքյան գրառում կատարելու համար ժամանակ է գտել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որի միտքը Հայաստանի առողջապահական համակարգի ճգնաժամային այս փուլում պետք է որ զբաղված լիներ վարակվածներով:
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ Ազգային անվտանգության ծառայությունում այս պահին քննվում է ԲՀԿ առաջնորդի հետ առնչություն ունեցող երկու քրեական գործ:



















































ԱԱԾ-ի երկրորդ տեսանյութը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ
Չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. Իվետա Տոնոյան
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ. ՀՅԴ
Ոստիկանության կարմիր բերետավորները բերման են ենթարկում ԱԺ պատգամավորների (տեսանյութեր)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան