Հայաստանը պահպանում է տարածաշրջանում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով
Ինչպես վկայում են worldometers.info կայքի պարբերաբար թարմացվող տվյալները, մեր երկիրն այս ցուցանիշով, որը հունիսի 13-ին կազմել է 5401, բավականին հետ է թողնում հարևան երկրներին:
Տարածաշրջանում վարակման ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով հետևյալ տեսքն ունի.
1. Հայաստան - 5401
2. Ռուսաստան - 3564
3. Իրան - 2204
4. Թուրքիա - 2096
5. Ադրբեջան - 944
6. Վրաստան – 213
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (89) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (104) հետո:
Երրորդ տեղում Թուրքիան է (57), որին հաջորդում են ՌԴ-ն (47), Ադրբեջանը (11) և Վրաստանը (3):
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 723, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 16 004 է, մահվան դեպքերինը՝ 355:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7.8 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 430 հազարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին