Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Դարեր շարունակ պետական կարգը եղել է օտար, պարտադրված. Փաշինյանի վարկածը, թե ինչու մարդիկ դիմակ չեն կրում

Սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից եւ այլ տրամաբանությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այսօր այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կագնել, իջնել ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ:

Ես եթեր եմ մտել, որ ասեմ, որ սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Ես եկել եմ այն հետեւության, վարկածի, գուցե դուք հերքեք, ասեք այլ պատճառ կա, բայց իմ վարկածը հետեւյալն է, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի եւ ավելի շատ պետականություն չենք ունեցել եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար:

Մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ: Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մերը կհամարենք: Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետեւաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ: Այսինքն պետական կարգը մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից բռնությամբ:

Ընդ որում այդպես եղել է շատ հաճախ նաեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ այնտեղ, որտեղ եղել է կար, դա միշտ ասոցացվել է բռնության հետ, այն հակադրված է եղել մեր կամքին: Այսինքն պետական կարգը ոչ թե մեր ազատության գործիքն է եղել, այլ մեզ ազատությունից զրկելու գործիք:

Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն եւ քանի որ պետական կարգը միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը:

Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետեւաբար մեր ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ: Դա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան: Պետականազրկության ֆայլերը կջնջենք: Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել մեր կամքով, ոչ թե բռնությամբ:

Վիրուսը բորբոքել է օտար պետականության հիշողությունը: Կամ էլ ուրիշ ավելի վատ վարկած, որ մեր սեփական պետականության ընկալումը դեռ բավարար չի արմատացել: Եթե այս բանաձեւը հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, այս բանաձեւը կործանարար է, երբ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում:

Իմ ակնկալիքն է, որ մենք բոլորով որպես քաղաքացի մեր կամքով կարգ հաստատենք: Սա նշանակում է, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքը կարգ է ստեղծում իր վարքագծով եւ նույնը պահանջում է մյուսներից, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնա ամոթալի, որ կարգը չկատարողն իրեն զգա իզգոյ, օտարված»,-հայտարարեց Փաշինյանը: