Մոսկվա մեկնողները հաճախակի թեստ կհանձնեն․ հրահանգ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։
Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, եւ մինչեւ հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն:
Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, եւ նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ:
Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաեւ Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը եւս մինչ այդ թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին