Տղամարդը «բռնոցի է խաղացել» ռուսական գվարդիականների հետ. ամբողջ շենքը ծափահարել է (տեսանյութ)
Կրասնոդարի մարզային դատարանը պատժել է Իրկուտսկից մի տղամարդու, ով Սոչիի աստղադիտարանում «բռնոցի է խաղացել» ռուսական գվարդիականների հետ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր տեսանյութ, որում տղամարդը փախչում էր Ռուսաստանի գվարդիայի հինգ աշխատակիցներից: Դիտարանի բակում շրջանով վազելուց հետո նա մտնում է շենք, ուր նրա հետեւից գնում են մի քանի գվարդիականներ: Սրանով տեսանյութն ընդհատվում էր։
Դատարանը պարզել է, որ 1992թ․ ծնված տղամարդը, սենյակից դուրս գալով, խախտել է օբսերվացիայի ռեժիմը: Տարածք վերադառնալու Ռուսական գվարդիայի աշխատակիցների պահանջին, նա պատասխանել է մերժումով եւ սկսել է փախչել: Քննելով գործի նյութերը՝ դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ եւ նրա համար 15 000 ռուբլի տուգանք է նշանակել, ինչպես նաեւ՝ երեք օրվա կալանավորում։
Նշվում է, որ կալանավորվածը խոստովանել է իր մեղքը եւ ափսոսանք հայտնել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար