Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութեր Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը

Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութերԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Տեսանյութեր

Եթե արտահայտվել է վիրավորանք, կարեւոր չէ, թե ում է ուղղված եւ ում կողմից է գալիս. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ճիշտ չէ, որ Մարդու իրավունքների պաշտպամը մեկնաբանի վարչապետի ելույթը այն առումով, որ դա նաեւ քաղաքական բնույթի ելույթ է: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ծեծկռտուքին եւ դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի երլութին, որտեղ նա տեղի ունեցածը որակել էր «քստմնելի սադրանք» ընդդիմության կողմից:

«Ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կանոններ կան, որոնք չափազանց կարեւոր են եւ հիմնված են միջազգային սկզբունքների վրա: Ես հատուկ գրել էի, որ այդ կանոնները վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարեւոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,-ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ ԱԺ-ում մարդկանց խոսքը, վարքագիծը օրինակ են հասարակության համար. «Կապ չունի քաղաքական, թե այլ խոսքում, չպետք է օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են դիմացինին: Վիրավորանքը ծնում է երկրոդ վիրավորանքը:Մեկը վիրավորում է, մյուսը պատասխանում է, էն մյուսն ավելի շատ է պատասխանում: Լարվածությունը աճում է եւ կարող են լինել դեպքեր, որ դա բռնության վերածվի: Օրինակ, հիշում եք, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբում մի օգտատեր ծաղրող տեսանյութ էր պատրաստել կնոջ վերաբերյալ Հետագայում այդ կնոջ բարեկամները, ըստ մամուլի տեղեկությունների հաշվեհարդար էին տեսել, պայմանավորվել էին, հանդիպել, որ բռնություն գործադրեն: Երկու երեւույթն էլ անթույլատրելի է: Մի կողմից անթույլատրելի է մարդուն վիրավորելը, ծաղրելը, մյուս կողմից անթույլատրելի է այդպիսի հաշվեհարդարներ տեսնելը»:

Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ իրենց թիմը 2 տարի շարունակ բարոյական ու հոգեբանական բռնությունների է ենթարկվում, իշխող ուժի կանանց սոցցանցերում սպառնում են բռնաբարել, Թաթոյանն ասաց. «Մթնոլորտի թուլացման հետ կապված ես մշտապես աշխատանքներ տանում եմ: Ինձ համար կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա ատելություն, վիրավորանք, բռնություն, ինձ համար դա դատապարտելի է: Եթե կոնկրետ իրավիճակներ կան, մենք պատրաստ ենք ուսումնասիրել: Այն, որ ատելությունը, սպառնալիքը, վիրավորանքը տարածքում ունի, փաստ է: Տպավորություն է, որ սոցցնցերում մարդիկ բաժանվել են խմբերի ու մրցում են, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Ագրեսիան հատկապես տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից»,-ընդգծեց ՄԻ պաշտպանը:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ այս մթնոլորտի ծնողը վարչապետն է, որը հայտարարում է պատերին ծեփելու, ասֆալտին փռելու մասին, Արման Թաթոյանն արձագանքեց. «Որքան բարձր է կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունը, մեծանում է բեռը: Եթե արտահայտվել է վիրավորանք, կարեւոր չէ, թե ում է ուղղված եւ ում կողմից է գալիս»: